Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն ուշագրավ անդրադարձ է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ Հայաստանի ու Բելառուսի «բախմանը»: Հոդվածագիր Վլադիմիր Սոլովյովը նկատում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը Հայաստանի ու Բելառուսի «ջանքերով» տաղտուկ կադրային հարցից վերաճել է «դիտարժան բախման»: «Քաղաքականության ծանրքաշային Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել ընդդեմ հեռանկարային նորեկ Նիկոլ Փաշինյանի: Նրանցից յուրաքանչյուրի համար հաղթանակն ավելի արժեքավոր է խաղասեղանին դրված մրցանակից ու ՀԱՊԿ հեղինակությունից»,-գրում է Սոլովյովը՝ նկատելով, որ մրցակիցներն իրար վրա են հարձակվում լրատվամիջոցների միջոցով: «Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանն ու Բելառուսը դուրս կգան երևակայական մրցահարթակ: Այնտեղ կայանալու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունները կորոշեն հաղթողին»,-շարունակում է հեղինակը: Սոլովյովը ներկայացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վերջին ամիսներին ծավալված բուռն իրադարձությունները, համաձայն որոնց՝ Հայաստանը, քրեական գործի պատճառով Յուրի Խաչատուրովին հետ կանչելով հանդերձ, ցանկանում է նոր նշանակմամբ շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում, մինչդեռ Մինսկը ցանկանում է ռոտացիոն կարգով ստանալ ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը: Հեղինակն այս պատմությունում շրջադարձային է համարում այն պահը, որ Լուկաշենկոն նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի, մասնավորապես գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ծավալված քննարկումները ներկայացրել է նախևառաջ ՀԱՊԿ անդամ պետություն չհանդիսացող և Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին: Նա հիշեցնում է, որ դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարցի առնչությամբ պարզաբանում կպահանջի Լուկաշենկոյից, մինչդեռ Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է՝ նշելով, որ «Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դնում՝ փողոցային ժողովրդավարության օրենքները փորձելով բերել մեծ քաղաքականություն»: «Այս ամենից հետո դեկտեմբերի 6-ի հանդիպմանն ուշադրության գերբարձր մակարդակը երաշխավորված է: Ճիշտ ժամանակն է, որ բուքմեյքերական գրասենյակները սկսեն խաղադրույքներ ընդունել Լուկաշենկոյի ու Փաշինյանի մենամարտի ելքի արդյունքների վերաբերյալ»,-գրում է Սոլովյովը: Հեղինակի կարծիքով՝ քաղաքականությունում հարուստ փորձ ունեցող Լուկաշենկոն շարժվում է այն տրամաբանությամբ, համաձայն որի «ստորացուցիչ է համարում Փաշինյանի պես մրցակցին պարտվելը»: «Բելառուսի առաջնորդը վաղուց բարձրագույն լիգայում է ու սովոր է անձամբ սահմանել խաղի կանոնները: Նույնը կարելի է ասել Լուկաշենկոյի ռուս, ղազախ ու տաջիկ գործընկերների մասին: Հայաստանի վարչապետը նրանց համար օտար է»,-մանրամասնում է Սոլովյովը, որի կարծիքով՝ եթե անգամ Փաշինյանը ՀԱՊԿ-ում որպես մրցակից չի ընկալվում, ապա հաստատ դաշնակից էլ չէ: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպումից Փաշինյանի ակնկալիքներին, ապա նա ցանկանում է գլխավոր քարտուղարի պաշտոնը Սանկտ Պետերբուրգից Երևան տանել՝ հաշվի առնելով, որ ամսի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: «Բայց եթե պաշտոնն այնուամենայնիվ Բելառուսին բաժին հասնի, ապա Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներն ընտրությունների նախաշեմին կօգտագործեն այդ ձախողումն ու դեռ երկար նրան այդ մասին կհիշեցնեն: Եթե Փաշինյանն ավելի վաղ զիջեր, նման սյուժե չէր զարգանա: Բայց նա դա սկզբունքի հարց դարձրեց ու այնպես արեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման հիմնականներից մեկը դառնա նաև Հայաստանի սահմաններից դուրս: Այս համատեքստում զիջումը թուլություն, «կոտրվել» կդիտարկվի: Մինչդեռ Փաշինյանի՝ ՀԱՊԿ շրջանակում գործընկերների շրջանում թուլությունը հարգված չէ. թույլը նրանց համար երբեք յուրային չի դառնա:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01