ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում հավանություն տրվեց ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացրած ՀՀ 2019 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ՀՀ ԱԺ պատգամավորների ՀՀ կառավարություն ներկայացրած առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին:
Հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ԱԺ պատգամավորները ներկայացրել են 146 առաջարկ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ տեղի են ունեցել նաև բյուջեի թվային փոփոխություններ, որոնք չեն ազդել դեֆիցիտի վրա: Լրամշակված նախագծով որոշակի փոփոխություններ են արվել, մասնավորապես, ծախսերի կառուցվածքում:
Նշենք, որ մինչ նախագծի ընդունումը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց օրակարգում ներառել նաև արտաբյուջեներից հրաժարվելու հարցը:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ հարցը քննարկվել է կոմիտեի նիստին: «Կարծում եմ, որ այնտեղ քննարկելու դեռ շատ բան կա և հարցը կոմիտի նիստին հավանության չի արժանացել: Ես կարծում եմ՝ կարելի է կազմակերպել հետագա քննարկումներ, միայն դրանից հետո վերադարձնել կոմիտեի նիստ և նոր բերել կառավարության նիստ»,- նշեց նա:
Արարատ Միրզոյանի հարցին՝ ի՞նչ կլինի եթե մեկ ամիս հետո անդրադառնան հարցին, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ծայրահեղ երկու պատասխան կարող է տալ:
«Բացարձակապես ոչինչ, քանի որ 27 տարի չենք անդրադարձել, կամ էպիզոտիկ դրվագային ենք անդրադարձել և ոչ մի անգամ չի հաջողվել այս հարցը վերջին հասցնել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ օրինակ, ֆինանսների նախարարությանը հաջողվել է ազատվել այդ կարծրատիպից՝ թե առանց արտաբյուջեների հնարավոր չէ ապրել:
Առաջին փոխվարչապետը առաջարկեց հարցը ընդգրկել օրակարգ, իսկ Տիգրան Ավինյանը նշեց, որ դա երկար ընթացք կունենա, ուստի կարելի է հարցը տեղափոխել այլ հարթակներ, բոլոր նախարարությունների հետ մանրամասն քննարկել, նախապատրաստել կոնկրետ նախագիծ, որը բոլոր ռիսկերին կտա պատասխաններ և նոր դնել քննարկման:
Ատոմ Ջանջուղազյանի առաջարկած՝ արտաբյուջեների վերացման հարցը օրակարգ բերելուն կառավարության անդամներներից հինգը կողմ քվեարկեց, յոթը՝ դեմ:
Արարատ Միրզոյանն ասաց, որ իրականում ռեֆորմների ճանապարհը իսկապես փշոտ է, սա մի լուրջ հարց է, որը մշտապես տարբեր գերատեսչությունների շահերի և հետարքրքրություննեի կենտրոնում է եղել:
«Վստահաբար մենք պիտի գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով: Ափսոս, մինչ այս պահը չափազանց մանրամասն, անհրաժեշտ խորությամբ հարցը չի քննարկվել, և գերատեսչությունները դեռևս գնում են գերատեսչական շահը պաշտպանելու ճանապարհով: Վստահ եմ, որ քննարկումների մի շրջափուլ անցնելուց հետո նորից կանդրադառնանք հարցին և այս անգամ՝ դրական լուծմամբ»,- ընդգծեց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց քննարկումներ իրականացնել, որպեսզի մոտ ժամանակներում հարցը նորից բերել օրակարգ. «Կարծում եմ, որ դա շատ կարևոր է»:
Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ դա բարեփոխումների ճանապարհի կարևորագույն քայլերից մեկն է, և անպայման գնալու են այս ճանապարհով: «Հասկանալի է, կան գերատեսչություններ, որոնք ունեն արտաբյուջեներ, և այդտեղ ֆինանսական հոսքերը չկառավարելն ավելի հեշտ է, և որոշ ընթացակարգերից և սահմանափակումներից զերծ: Մեր Կառավարությունը և նախարարությունները, ՊԵԿ-ն ու մնացյալ մարմինները պիտի հստակ հասկանան, որ արտաբյուջեներով ոչ թափանցիկ, զանազան հոսքերի կառավարում չի լինելու: Արտաբյուջեներից պետք է հրաժարվել»,- ընդգծեց նա:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44