ARM | RUS |

«Եկամուտների հայտարարգրման և հարկման հարցն այս պահին իրոք, որ սոսկ գաղափար է». Դավիթ Անանյան

20.11.18 | 11:22

«Հանրային ռադիոյի» եթերում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել էր 2020 թվականից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների պարտադիր հայտարարագրման և եկամտային հարկի պոտենցիալ վճարող դառնալու մասին: Այդպիսով Հայաստանը փորձում է ներդնել նաև տրանսֆերտների հարկման մեխանիզմ:

«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ տա: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատի, ասի՝ ոնց, տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը գնացել է խոպան, գումար է վաստակել և ուղարկել, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»,-ասել էր Անանյանը: Նա նաև ասել էր, որ հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով:

ՊԵԿ նախագահի այս բլից-հարցազրույցը թեժ քննարկումների և քննադատությունների ալիք բարձրացրեց։ Կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել և իր թերացումները, խնդիրները լուծում է ՀՀ քաղաքացու հաշվին: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու այդ նախաձեռնությանը, նշել է, որ առանց լայն հանրային քննարկման հարկային բեռի որևէ ավելացում չի լինի: «Ուզում եմ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ»։ Ապա անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, ասել է՝ «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ կրկնակի հարկումը: Մինչ այդ պետք է հասկանանք, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան»։

Երեկ ՊԵԿ-ը օրվա ընթացքում հաղորդագրություն տարածեց, որով փորձ արվեց շտկել հատկապես արտահերթ ընտրություններից առաջ ստեղծված լարված իրավիճակը։ «Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»,-ասված էր հայտարարության մեջ։ Մասնագետները ՊԵԿ այդ արձագանքը համարեցին ոչ թե հերքում, այլ «լղոզված» պատասխան։

168.am-ն այս կապակցությամբ գրավոր հարցեր ուղարկեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև.

Հարկային բարեփոխումների փաթեթն այս անգամ բավականին անաղմուկհայտնվեց: Նախքան e-draft.am-ում հրապարակվելը այն աշխատանքային ի՞նչօղակներով է անցել, և ի՞նչ մակարդակներում է քննարկվել, պետական ո՞րկառույցները և պաշտոնյաներն են եղել հիմնական դերակատարները: Արդյոքայն նախքան հրապարակվելը արժանացե՞լ է իշխանության, հատկապեսվարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանությանը:

Եկամուտների համատարած հատարարարագրման ինստիտուտի ներդրման որևէ կոնկրետ օրինագիծ կամ փաթեթ շրջանառության մեջ դրված չէ։ Գաղափարի շուրջ համապատասխան քննարկումներ և ուսումնասիրություններ (այդ թվում՝ միջազգային փորձի ուսումնասիրություններ) իրականացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Ուսումնասիրվում են ինչպես միջազգային փորձը, այնպես էլ ՀՀ-ում վերջինիս հիման վրա ձևավորված գործուն համակարգի ներդրման բոլոր, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի, ներդրման հնարավորությունները։

Աշխատանքները դեռևս կրում են «լոկալ» բնույթ (իրականացվում են միայն ՊԵԿ-ում ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվող ուսումնասիրությունների և ներքին քննարկումների շրջանակներում), այսինքն՝ կառավարությունում որևէ խորքային քննարկումներ դեռևս չեն իրականացվել։ Այնուամենայնիվ, կապիտալի և եկամուտների հարկման բեռի նվազեցման և սպառման հարկման բեռի ավելացման ուղղությամբ տարվող ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումների շրջանակում փոխվարչապետի և վարչապետի մոտ կայացած աշխատանքային զանազան քննարկումների ժամանակ իմ կողմից ներկայացվել են այս թեմային առնչվող և ապագային միտված առանձին գաղափարներ, որոնք ընդհանուր առմամբ հավանության են արժանացել։

– «Ռադիոլուրին» տրված հարցազրույցում Դուք ուղիղ տեքստով նշեցիք, որեկամուտների հայտարարագրումը և հարկումը պետք է տարածվի բոլորֆիզիկական անձանց վրա, որից հետո մեջբերեցիք խոպանչիներին հարկելուսկզբունքը, որը, սակայն, միանշանակ չընկալվեց: Ի վերջո, եթե ավելիհստակեցնենք, ի՞նչ էր Ձեր ասածը և ի՞նչը սխալ հասկացվեց, եթե, իհարկե, կարայդպիսի երևույթ:

– Լրատվությանը տրված հարցազրույցների և ճեպազրույցների ժամանակ ներկայացվել են եկամուտների համատարած հայտարարագրման ընդհանուր ուղենիշային գաղափարները։ Արտագնա աշխատանքի դիմաց մեր հայրենակիցների ստացած եկամուտները հարկելը երբևէ չի «թիրախավորվել» մեր առաջարկվող բարեփոխումների համատեքստում, ուղղակի լրագրողի կողմից հնչեցվել է կոնկրետ հարց, որին տրվել է մասնագիտական պատասխան։

Պատասխանի հիմնական բովանդակությունն այն էր, որ եթե քննարկվի մեր հայրենակիցների՝ արտագնա աշխատանքից ստացված եկամուտները հարկելու հանգամանքը, ապա ակնհայտորեն այդ պարագայում պետք է քննարկել նաև արտերկրում վճարված հհարկերը հետ վերադարձնելու հանգամանքը, քանի որ նույն եկամուտը միևնույն հարկով կրկնակի չի կարելի հարկել։

Այնուամենայնիվ, կրկնում եմ, խոպանչիների եկամուտները, առավել ևս տրանսֆերտները հարկելու որևէ գաղափար թե՛ կառավարությունում, և թե՛ ՊԵԿ-ում ստեղծված աշխատանքային խմբի ֆորմատով չի քննարկվել, ուղղակի լրագրողի հիպոթետիկ տրված հարցին տրվել է մասնագիտական հիպոթետիկ պատասխան։

Դուք նշում եք, որ այսօր կա տեխնիկական հնարավորություն եկամուտներիհամատարած հայտարարագրում իրականացնելու համար: Սակայն այստեղմիայն տեխնիկական բաղադրիչը բավարար չէ, և պետք է նաևհասարակության գիտակցությունն ու պատրաստակամությունը: Դուք կարծումեք՝ կստանա՞ք այդ աջակցությունը:

– Միանգամայն համաձայն եմ։ Մենք այս պահին գնահատում ենք ռեֆորմի՝ տեխնիկական իրագործելիության հանգամանքը և գտնում ենք, որ մենք տեխնիկապես, այսինքն՝ առկա տեղեկատվական համակարգերի առկայությամբ պայմանավորված, պատրաստ ենք իրականացնել հիշյալ բարեփոխումները։ Բնականաբար, հանրային աջակցություն ստանալու կամ չստանալու հարցը կպարզվի հանրային քննարկումների ժամանակ, երբ մենք մեր բարեփոխումների փաթեթը կներկայացնենք հանրության դատին։ Սակայն, կրկին հիշեցնում եմ, որ այս պահին մենք դեռևս չունենք նույնիսկ կառավարության դիրքորոշումը, քանի որ բարեփոխումների փաթեթ կառավարություն մեր կողմից դեռևս չի ներկայացվել։

Ստացվում է, որ հասարակ քաղաքացին պետք է հայտարարագրի իրեկամուտները, դրա դիմաց վճարի 23 տոկոս եկամտահարկ, և այդ ամենն անինրա համար, որ ստանա 3 տոկոս բոնուսային վերադարձ: Չե՞ք կարծում, որքաղաքացուն այդ պարզ փոխանակությունը ձեռնտու չէ և նա կնախընտրիթաքցնել եկամուտները:

– Ընդհանուր առմամբ, եթե կարճ ձևակերպենք, ապա՝ այո, համատարած եկամուտների հայտարարագրման հիմնական էությունը կայանում է հենց Ձեր հարցի մեջ նշված գաղափարի մեջ։ Կարծում եմ, որ համապարփակ ուսումնասիրության արդյունքում հանրությանը ներկայացնելու ենք այնպիսի առաջարկ, որը հանրային-մասնավոր շահի համադրման համատեքստում հանրության կողմից հավանության արժանանալու մեծ հավակնություն է ունենալու։

Դուք նշում եք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարգրման ևհարկման հարցն այս պահին գաղափար է: Այդ գաղափարը նախ պետք էքննարկեն մասնագետները, հետո՝ կառավարությունը, իսկ նախնականնախագծի տեսք ունենալուց հետո այն պետք է դրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019թ. ընթացքում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որկառավարությունը միտված է 2019 թվականին միս ու արյուն տալ այսգաղաթարին:

Միանգամայն ճիշտ եք, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման հարցն այս պահին իրոք, որ սոսկ գաղափար է: Այդ գաղափարը նախ պետք է ՊԵԿ համապատասխան աշխատանքային խմբի կողմից դառնա բարեփոխումների հիմնավորված փաթեթ, այնուհետև դրվի մասնագիտական քննարկման, այնուհետև՝ ներկայացվի կառավարության դատին, իսկ վերջինիս կողմից նախնական հավանության արժանանալուց հետո ստանա իրավական ակտի նախագծի տեսք ու դրվի հանրային քննարկման: Այո, մեր գնահատմամբ, դա իրականացվելու է 2019թ. ընթացքում: Այնուամենայնիվ, վերոհիշյալն ամենևին հիմք չի տալիս մեզ պնդելու, որ կառավարությունը 2019 թվականին այս գաղափարը կյանքի կոչելու հստակ մտադրություն ունի, քանի որ այն դեռևս կառավարության ներսում համապատասխան քննարկումների փուլին մեր նախաձեռնությունը չի հասել:

Սովորական բիզնեսմենը, երբ իր գործունեության մի մասը ծավալում էայնպիսի երկրում, որի հետ մենք ունենք կրկնակի հարկումը բացառողհամաձայնագիր, պետք է բավականին թղթարարություն և աշխատանքներիրականացնի կրկնակի հարկումից խուսափելու համար: Չե՞ք կարծում, որֆիզիկական անձը չի ցանկանա այս փաստաթղթային քաշքշուկի մեջ հայտնվելև պարզապես կթաքցնի եկամուտները՝ դրանք Հայաստան բերելով զարտուղիճանապարհով:

Նախևառաջ, կցանկանայի նշել, որ եկամտային հարկը (կամ դրան համարժեք հարկը), որը ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվել է արտերկրում, ենթակա է հաշվանցման (հանման) ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի պարտավորության գումարից, անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի Հանրապետությունը տվյալ երկրի հետ արդյո՞ք ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Ինչ վերաբերում է մեր քաղաքացիների հնարավոր վարքագծին, չեմ կարող բացառել, որ հնարավոր է, որ մեր հայրենակիցները փորձեն խուսափել փաստաթղթային քաշքշուկներից, սակայն դա ևս հանրային քննարկման արդյունքում մեր երկրում հարկեր վճարելու մշակույթ ձևավորելու ուղղությամբ հանրային պայմանավորվածություններ ձեռք բերելու համատեքստում կարգավորման ենթակա հարց է։


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55