Կարծում եմ, որ այս ամբողջ ընդվզումը նրանից է, որ խոսվում է Արցախի տարածքները զիջելու մասին. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց դերասանուհի Լալա Մնացականյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին:
«Հովհաննես Թումանյանը հանճարեղ գրող է և «Չարի վերջն» ունի, էս սարն իմն է, էս ձորն իմն է, գալիս է՝ մի ձագիդ տուր, հետո երկուսին, հետո երեքին: Եթե մի թիզ հող հանձնեն, անընդհատ ենք հանձնելու։ Արցախը հանձնելը, նշանակում է Հայաստանն արդեն հանձնել ենք: Ես շատ մեծ սրտի ցավով ասում եմ, հարգելիներս, մենք նահանջելու տեղ չունենք»,-ասաց նա:
Լալա Մնացականյանի խոսքով՝ այսօր բողոքում են շատերը, սակայն գործում են քչերը և զինված խումբն էլ, ըստ նրա, այս ձևով է գտել գործելու տարբերակը:
«Սրանք այն տղաներն են, ում պարտական ենք, որ այսօր ունենք Արցախ և հասկացա, որ պետք է կանգնել այդ տղաների կողքին: Պավլիկը տարել է իր տղային, էդ որ մեկն իր տղային կտանե՞ր։ Եթե քո զավակին տանում ես քեզ հետ, նշանակում է, որ այլևս ոչ մի ելք չես տեսնում, հիմա մենք պայքարում ենք մեր զավակների համար, բայց էդ մարդն իր զավակին է տարել, ուրեմն ինչքան է այդ բողոքը մեծ»,-ասաց դերասանուհին:
Մնացականյանի խոսքով՝ պետք է անել ամեն ինչ՝ արյունահեղություն չլինի, իսկ դրա համար, ըստ նրա, պետք է բանակցել և որոշակի զիջումների գնալ: «Բայց իշխանությունների լռությունը հուսահատեցնում է, ինչո՞ւ եք լռում, մարդ եք չէ՞»,-ասաց նա։
«Բայց երբ խոսում են արդարությունից ու սիրուց։ Ես հասկանում եմ, որ գործողությունների չեն գնալու, այսինքն, իրենք խոսելու են ընդհանրապես ու մոտավորապես: Տղաները պահանջում են կոնկրետ քայլեր, իսկ իրենք ընդհանրապես ու մոտավորապես, ինչն էլ հուշում է, որ այն պահանջները, որ դրվել են՝ չեն լինելու»,-եզրափակեց Լալա Մնացականյանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47