Հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը վստահ է, որ Ցեղասպանության 101-րդ տարում և դրանից հետո պետք է արդար լուծում պահանջելու ուղղությամբ ավելի մեծ եռանդ ներդրվի: «Արմենպրես»- ի հետ զրույցում կոմպոզիտորն անդրադարձավ Հայոց ցեղասպանության տարելիցին:
«Նոր հարյուրամյակ մտանք, և մեզնից դիմադրության ավելի մեծ եռանդ է պահանջվում, նոր ուղիներ պիտի որոնենք` մեր հարցի վերաբերյալ արդար լուծում պահանջելու ուղղությամբ: Նոր հարյուրամյակի սկզբին ինձ ուրախացնում է «Ավրորա» մրցանակաբաշխության անցկացումը: Շատ կարևոր բան է, շատ լավ կլիներ, եթե նման ծրագրերը բազմապատկվեին: Մենք հնարավորություն կունենայինք առավել գործուն ներկայություն ունենալ միջազգային ասպարեզում»,- ասել է Տիգրան Մանսուրյանը:
Կոմպոզիտորի խոսքով` ինքը մի քանի օր առաջ Գերմանիայում է եղել, որտեղ Մյունխենի կամերային նվագախմբի և Բեռլինի «Ռիաս» կամերային երգչախմբի մասնակցությամբ ձայնագրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Ռեքվիեմ»-ը:
«Ես գնացել էի վերջնական խմբագրումներ անելու: Շուտով ձայնասկավառակի տեսքով կհայտնվի: Միակ գործն է, որ արել եմ այս տարի: Ցավոք, իմ «Ռեքվիեմ»-ն այս և անցյալ տարի Հայաստանում հնչեցվելուն արժանի չեղավ: Շատ ավելի հեղինակավոր երաժիշտներ, երգչախմբեր, նվագախմբեր ուրիշ վայրերում կատարում են դա… Բայց ես դժգոհ չեմ»,-հավելեց Տիգրան Մանսուրյանը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02