Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ այսօր կառավարությունում տեղի է ունեցել քննարկում մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ: Ինչպես հայտնում են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից, քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով քննարկման կազմակերպման համար, ներկայացրել են ՀԲ-ի Մարդկային կապիտալի ծրագիրը, մանրամասն նկարագրել մարդկային կապիտալի համաթվի բովանդակությունն ու բաղադրիչները: Սիլվի Բոսութղոն խոսել է միջազգային լավագույն փորձից և ընդգծել, որ Հայաստանն ունի մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը պետք է իրացնել: Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանը մարդկային կապիտալի ծրագրի վաղ կիրառող 28 մասնակից երկրներից մեկն է: Ծրագրի շրջանակներում դիտարկվում են երկրների կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում ձեռքբերումներն ու խնդիրները, որոնցից ելնելով, ըստ ՀԲ ներկայացուցիչների, կարելի է որոշել հաջորդ սերնդի մարդկային կապիտալի արտադրողականության մակարդակը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ նշյալ ոլորտներում պետք է ոչ թե ավելի շատ, այլ ավելի ճիշտ ներդրումներ կատարել, քանի որ մարդկային կապիտալի զարգացումն այն առանցքն է, որը կարող է իրական փոփոխություններ իրականացնել երկրում: ՀՀ ֆինանսների, կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները ներկայացրել են Հայաստանի մարդկային կապիտալի համաթիվը և իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու մարտահրավերները: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել նման քննարկումների կազմակերպումն ու մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակումը: Նա կարևորել է խնդրի ինդեքսավորումը, որը երկրների կառավարությունների ուշադրությունը կենտրոնացնում է կոնկրետ թիրախների վրա: Ինդեքսավորումը, ըստ Մհեր Գրիգորյանի, գնահատական է տալիս կառավարության արված և չարված քայլերի մասին և օգնում է հասկանալ հետագա անելիքների բովանդակությունը: Փոխվարչապետի պաշտոնակատարը քննարկման ժամանակ առանձնացրել է կրթության ոլորտում՝ կրթության և տնտեսության կապի ամրապնդման, առողջապահության ոլորտում՝ բուժումից դեպի հիվանդությունների կանխարգելում անցման և սոցիալական ոլորտում՝ մարդկանց աշխատելու մոտիվացման վերաբերյալ հնարավոր հետազոտությունների իրականացումն ու առկա խնդիրների լուծման տարբերակների վերհանումը: Մհեր Գրիգորյանը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աշխատելու Համաշխարհային բանկի հետ մարդկային կապիտալի ծրագրի շրջանակներում և այդ ուղղությամբ հնարավոր ջանքերը ներդնել՝ ի բարօրություն հայ ժողովրդի:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
16:25 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44