ARM | RUS |

Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյան

20.11.18 | 21:28

Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է շատ ինտենսիվ զարգանան և դրանք պետք է լինեն փոխշահավետ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՝ հավելելով, որ Իրանի հետ հարաբերությունների մասին պատկերացումների մասին հայտարարվել է, դրանցում որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չեն տեսնում:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են և դրանից բխում են որոշակի քայլեր:

«Մենք պետք է հարաբերությունների լավ մակարդակը ոչ միայն պահպանենք, այլև հարաբերությունները փորձենք բարձրացնել նոր մակարդակի»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ վարչապետի պաշոտնակատարն ասաց. «Համոզված եմ, որ ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում իրավիճակին և մեր քաղաքականությանը: Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի և Ամերիկայի միջև հարաբերությունները լավ տեմպերով զարգացնելը: Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի համար նույնպես Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մտնում է առաջնահերթությունների ցանկի մեջ»:

Արցախի հարցը

Շփման գծում հարաբերական հանգստությունը Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունք է: Այս մասին նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Օպերատիվ կապի հետ կապված քննարկումներ են եղել և այնպիսի տպավորություն է, որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չաթ» ենք անում, առավոտից երեկո խոսում ենք: Իհարկե, դա այդպես չէ, ներկայացուցիչների միջոցով, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է փոխանցվում»:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է համազգային ներուժը համախմբի, որպեսզի Արցախի հարցում լիարժեք պաշտպանի և հետապնդի մեր շահերը:

«Ակնհայտ է բոլորի համար, որ Արցախի հարցը մեր երկրի, մեր ժողովրդի համար ունի առանցքային նշանակություն: Կա չէ՞ բանակցային պրոցեսի առաջին օրվանից խորհրդավորության քողով պատելը: Նույնիսկ հիմա ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ: Ես այդ մոտեցումը սխալ եմ համարում: Կարծում եմ, որ ԼՂ հարցին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ: Այսօր հայ ժողովուրդն Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացից ու բովանդակությունից տեղեկացված է առավել քան երբևէ: Այս մոտեցումը շարունակվելու է: Չեմ կարծում, թե Արցախի հարցին պետք է սահմանափակ թվով մարդիկ տիրապետեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության հարցը

«Որ մարդիկ մտել էին Վեհարան, որևէ մեկը կարո՞ղ է ասել` ինչու նրանք մինչև հիմա այնտեղ չեն, որովհետև ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է հրավիրել այնտեղից»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է իրավական երաշխիքներ սահմանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար:

Նրա խոսքով՝ այս ընթացքում նրանք մուտք չեն գործել Վեհարան, քանի որ ոստիկանությունը նախորդ փորձը հաշվի առնելով, ապահովել է, որ նրանք չմտնեն այնտեղ:

«Կաթողիկոսի ճանապարհը փակել են, բա ինչի՞ մինչև հիմա այդ ճանապարհը փակված չէ՞: Պատասխանը պարզ է, որովհետև ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել: Այդ օրենքը, որ ուզում էին ընդունել, կոչվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության մասին օրենք: Կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է, մենք համարում ենք՝ Հայ առաքելական եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ մենք ասենք՝ մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, հիմա անհրաժեշտություն է առաջացել, որ նա թիկնազորով շրջի՞: Այդ մարդիկ մտածում են, որ դրանով եկեղեցու հեղինակությանն են ծառայո՞ւմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե այսքան տարի ինչի՞ այդ օրենսդրությունը չէին ընդունում:

«Այսինքն՝ էս երկրում կյանքը սկսվել է 2018 թ-ի մայիսի՞ց: Ինչի՞ չեք ընդունել, բա էդ ո՞ւմ իշխանության տարիներին էին ձեր իսկ նշած աղանդները տարածում գտել Հայաստանում, թե վեց ամսվա ընթացքում է այդ ամենը տեղի ունեցել»,- նշեց Փաշինյանը:

Բարձրաստիճան պաշտոնյաների զավակների զինծառայության մասին

Վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների զինծառայության մասին հարցին՝ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների որդիներ այս պահին ծառայում են բանակում, ներառյալ՝ իր որդին:

Վարչապետը խոսեց նաև մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, թե իր որդու համար Ստեփանակերտում վարձով տուն են փնտրել:

«Լավ ա չեն գրել՝ առանձնատուն են կառուցում, որ այնտեղ ապրի: Ամոթալի եմ համարում նման լուրերի հրապարակումը, որովհետև գիտեմ, որ նույնիսկ այդ լուրերի հեղինակները գրում են բացարձակ ստի մասին: Ես էլ եմ ժամանակին ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից, դրա վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ եմ տվել: Դա տեղի է ունեցել 1991 թ-ին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ըստ որի՝ երբ երկու եղբայրները ծառայած են լինում, երրորդ եղբայրն ազատվում էր զինծառայությունից»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների զինծառայությունից խուսափելու հետ կապված բոլոր դեպքերին չի տիրապետում. «Այնքան շատ բաներ կան ուսումնասիրելու, բոլոր դեպքերում իմ պատասխանը նույնն է՝ կոռուպցիայի դեմ կոմպրոմիս չի լինելու»:

Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն, նա նշեց, որ նրա զինծառայությունից խուսափելու հետ կապված քրեական գործ է հարուցված:

«Չենք պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել»

«Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը չկարողացանք պահպանել, քանի որ այն կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված ստավկաներից, որը մեր ժողովրդի մի զգալի հատվածին տոկոսի տակ է դրել»,- այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իր ղեկավարած կառավարությունը չի կարողացել պահպանել տնտեսական ակտիվության նախկին ցուցանիշները:

«Հաջորդ պատճառը Ամուլսարի ներդրումն էր: Այսինքն՝ մեկ կազմակերպության ճակատագրով տնտեսական աճ ենք նկարում: Հաջորդը Թեղուտն էր: Ինչ է տեղի ունեցել Թեղուտում, բոլորդ գիտեք և դա եղել է մինչև հեղափոխությունը: Հանքը փակվել է, իսկ երբ ժամանակին մարդիկ ահազանգում էին, որ դա մի արեք, մեզ համար պրոբլեմ է դառնալու, ասում էին՝ մեզ տնտեսական ակտիվության ցուցանիշ է պետք»,- նշեց նա:

Վարչապետի պաշտոնակատարի գնահատմամբ՝ այսօր երկրի տնտեսության մեջ տեղի է ունենում առողջացման գործընթաց: «Այսինքն՝ մենք խաղադրույքային տնտեսությունից անցում ենք կատարում դեպի արդյունաբերական տնտեսություն: Ես ուրախ եմ, որ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց, երբ տեքստիլ ոլորտի մի ներդրող ասում էր՝ շատ դժգոհ է կառավարության գործունեությունից: Այո, այդ մարդը շատ ճիշտ է ասում, մենք այդպիսի ներդրողներին պետք է ամեն ինչով աջակցենք: Բայց մենք չենք թողնելու, որ նկարվող թվերով տնտեսություն ունենանք»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է պայքարեն բուքմեյքերական համաճարակի դեմ: «Կարծում ենք, որ դա մեր երկրի բովանդակության վրա ազդող գործընթաց է: Քայլարշավի ընթացքում մարդիկ հիմնականում ասում էին՝ դա աղետ է, ոչ միայն բուքմեյքերները, այլև գազալցակայաններում տեղադրված խաղային ավտոմատները: Այո, մենք պետք է հրաժարվենք հին տնտեսական կառուցվածքից և ստեղծենք նոր տնտեսական կառուցվածք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում սպասվում է Սևանի շաքարի գործարանի վերագործակումը, մինչդեռ 7 ամիս առաջ ոչ ոք չէր կարող երևակայել, որ Հայաստանում շաքարի գործարան կվերագործարկվի: Նա նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան:

Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության հենասյուներն են եղել գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, բուքմեյքերական ընկերությունները. «Այս տնտեսությունը մեզ պետք չի, սրանով մենք հարց չենք լուծում, այս տնտեսությամբ մենք եկել հասել ենք ճգնաժամի: Ընդ որում, մեր գյուղատնտեսությունն այնպիսին է, որ կարկուտն եկավ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կնվազի, կարկուտը չեկավ՝ այդ ցուցանիշը կավելանա: Սա 21-րդ դարի խոսակցություն չէ: Եթե երկու դար առաջ լիներ այս խոսակցությունը, ինչ-որ տեղ կարող էինք հասկանալ, բայց 21-րդ դարում կախված ենք նրանից՝ կարկուտը կգա՞, թե՞ չի գա: Միլիոնավոր դոլարներ ենք ծախսել Հայաստանում հակակարկտային ցանց ստեղծելու համար, հետո պարզել ենք՝ արդյունավետ չէ: Հիմա էլ պետք է ևս 11 միլիոն դոլար ծախսենք, որ հրթիռային համակարգ բերենք, այս ընթացքում պարզվել է, որ չէ, արդյունավետ է, պարզապես մենք արդյունավետ չենք օգտագործում»,- խնդիրներին անդրադառնալով՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Այսպիսով, ըստ Նիկոլ Փաշինյանի, չեն պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել. «Մենք պատրաստվում ենք Հայաստանը դարձնել արդյունաբերական, տեխնոլոգիական, արտահանող երկիր, որը ոչ թե հումք է արտահանում, այլ արտահանում է պատրաստի արտադրանք»:

Նախարարների թիվը կկրճատվի

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կառուցվածքը փոխվելու է:
Այսօր, ըստ նրա, կա 17 նախարար, սակայն ընտրություններից հետո նրանց թիվը կկրճատվի. «Սա նշանակում է, որ նախարարների գործառութային մասով ևս փոփոխություններ են տեղի ունենալու, ընդլայնվելու է պատասխանատվության աստիճանը»:

Խոսելով կառավարության գործունեության մասին՝ նշեց, որ գործունեությունն անհրաժեշտ է գնահատել ըստ առաջադրված խնդիրների: «Ես չգիտեմ այս իրավիճակը աննախադեպ է, թե աննախադեպ չէ, համենայն դեպս, շատ տեսանելի անցյալի կտրվածքով աննախադեպ է, երբ որ քաղաքական ուժը քաղաքական թիմը կամ քաղաքական գործիչը լիարժեք 100 տոկոսով կատարում է հանրության առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարության հաջորդ խնդիրը եղել է պատրաստվել «տնտեսական հեղափոխությանը»: Ընդ որում, ըստ նրա, հունիսին իրենց ներկայացրած կառավարության ծրագիրը եղել է ոչ թե երեքամյսա, այլ՝ հնգամյա: «Այդ առումով կառավարությունը կատարել է իր առջև դրված խնդիրը 100 տոկոսով: Բայց սա չի նշանակում, որ ես համարում եմ կառավարության աշխատանքն անթերի, սա չի նշանակում, որ ես գոհ եմ նախարարների, գոհ եմ ինքս իմ աշխատանքից: Ես ընդհանրապես որևէ փուլում գոհ չեմ եղել իմ աշխատանքից և գոհ չեմ լինելու»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը՝ կառավարության ամենամեծ ձախողման մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում տնտեսության ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում է Հայաստանից մենաշնորհների վերացումը, ինչը Հայաստանի անկախության առաջին տարիներից եղել է տնտեսական զարգացման առանցքային խոչընդոտը:

Երկրորդն, ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարն է, որը նույնպես տասնյակ տարիներ տնտեսության զարգացման կարևորագույն խոչընդոտներից է:

«Հաջորդ տնտեսական հաջողությունը համարում եմ ստվերի դեմ պայքարը: 37 հազար աշխատատեղ ստվերից դուրս է եկել և արդեն հրապարակային դաշտում է գործում: Իհարկե դրա մոտ 90 տոկոսը նախկինում եղած աշխատատեղերն են, բայց կան նաև նոր աշխատատեղեր, բայց թե որքան, չեմ կարող ասել: Ակնհայտորեն 10 տոկոսից ավելի չի կարող լինել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև տնտեսական ոլորտում կառավարության ձախողումներին:

«Տնտեսական ոլորտում ամենամեծ ձախողումը և պրոբլեմը հանքարդյունաբերության շուրջ մեր կողմից իրականացվող քաղաքականությունն է: Ես համարում եմ, որ այն բխում է ՀՀ ազգային շահերից, բայց ներդրումային միջավայրի համար այն որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում»,- ընդգծեց նա՝ հույս հայտնելով, որ այդ ֆոնը կվերականգնվի։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված քննություն է ընթանում խոշոր ներդրումների մասով: Խոսքը նաև օտարերկրյա ներդրումների մասին է և այդ գործողություններն, ըստ նրա, որոշակի անհանգստություններ, լարումներ են առաջացնում տարբեր երկրների ներդրումային միջավայրում՝ և ՌԴ-ում, և ԱՄՆ-ում, և Եվրոպայում, և Կանադայում:

Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ Ամուլսարի հարցում մինչև գարուն կկարողանան փաստերի վրա հիմնված որոշում կայացնել: «Միջազգային հեղինակավոր փորձագետները ասում են՝ այն շեշտադրումները, որ մենք անում ենք, դրանք լեգիտիմ հարցադրումներ են: Գիտեք, որ քրեական գործ է հարուցված Ամուլսարի հարցով և դրա կարևոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունը ամենահեղինակավոր որևէ կազմակերպության կողմից: Մենք պետբյուջեից միջոցներ չենք խնայելու, որ այդ հարցերի պատասխանն ստանանք: Այդ եզրակացությունը լինելու է ուղեցույց ՀՀ կառավարության համար: Մեր հարցը կոնկրետ է՝ Սևանի և Ջերմուկի ջրերի համար վտանգ կա՞, թե՞ չկա: Եթե վտանգ կա, նշանակում է՝ այդ նախագիծը պետք է փակվի, եթե վտանգ չկա, պետք է շարունակի աշխատել: Դա պետք է լինի փոխզիջումային տարբերակ, որովհետև ես ասել եմ՝ եթե այդ նախագիծը սկսեր զրոյից իմ վարչապետության ժամանակ, ես կնախընտրեի, որ նման նախագիծ չիրականացվի այդ տարածքում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասաց, որ խնդիր ունեն պարզելու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, «Հյուսիս-Հարավ» նախագծի հետ կապված հարցեր:

Խոսելով ներդրումների մասին՝ նշեց, որ Հայաստանում ակտիվ ներդրումային իրադարձություններ կան:

«Ակնհայտ է, որ հետաքրքրություն կա և մեր խնդիրն է այդ հետաքրքրությունը վերածել կոնկրետ արդյունքների»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե որն է համարում իր ղեկավարած կառավարության տնտեսական ոլորտում ամենամեծ ձեռքբերումը։

«Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում եմ Հայաստանից մենաշնորհների վեացումը, երկրորդը համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարը», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ ամենամեծ ձեռքբերում է համարում նաև ստվերի դեմ պայքարը։

«Երջանկության կոմպոնենտներից մեկն այն է, որ մարդն աշխատում է, պատշաճ վարձատրվում է և հաճույք է ստանում իր աշխատանքից»

«Սոցիալական վիճակի և տնտեսական փոփոխությունը ես պատկերացնում եմ այն բանաձևով, ինչով որ եղավ հեղափոխությունը»,- այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չկա այդպիսի մի հարց, որ կառավարությունը կամ վարչապետն առանձին պետք է լուծի, բոլոր խնդիրները պետք է լուծվեն համատեղ, երկխոսության միջոցով:

«Ամենակարևորը՝ հանրության հետ երկխոսությունը երբեք չենք դադարեցրել և հետագայում դա պետք է դարձնել առավել ինստիտուցիոնալ»,- ասաց նա:

Սոցիալական վիճակի փոփոխությունն էլ , ըստ Փաշինյանի, պատկերացնում են հետևյալ կերպ՝ աշխատանքի խրախուսման և հնարավորությունների ստեղծման շրջանակներում:
Նրա խոսքով՝ վերջին ամիսների կարևորագույն փոփոխություններից են՝ անհատ տաքսու վարորդներից ամսական վճարը չեն գանձելու, սոցիալապես անապահովների համար գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազել են, պետական մի շարք հիմնարկներում տեղի են ունենում աշխատավարձերի բարձրացում:

«Ըստ էության՝ կառավարության ամենակարևոր պարտավորությունն այն է, որ պետական միջոցները չթալանվեն, չգողացվեն, ծախսվեն արդյունավետ և պայմաններ ստեղծենք, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեությունը զարգանա, հարկ վճարողների թիվն ավելանա և մարդիկ հնարավորություն ունենան տնտեսական գործունեություն ծավալել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ պաշտոնական տվյալներով՝ հեղափոխությունից հետո Հայաստանում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել:

Նա շեշտեց, որ այդ աշխատատեղերը զրոյից չեն ստեղծվել, դրանց մի մասն այն աշխատատեղերն են, որոնք հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել:
«Աշխատանքի խրախուսումը մեր քաղաքականության առանցքն է և պետք է ամեն ինչ անենք, որ աշխատունակ մարդիկ ոչ թե ակնկալեն, որ իրենք կառավարությունից որևէ բան ստանան, այլ կառավարությունից ստանան աշխատելու և դրանից հաճույք ստանալու իրական հնարավորություններ: Իմ կարծիքով՝ երջանկության կոմպոնենտներից մեկն այն է, որ մարդն աշխատում է, պատշաճ վարձատրվում է և հաճույք է ստանում իր աշխատանքից: Իմ պատկերացմամբ՝ չաշխատող, արդյունք չստեղծող մարդը երջանիկ զգալ իրեն չի կարող, ինչքան էլ սոցիալական աջակցություն ստանա»։

«Եթե կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի ստեղծման և դրան հասնելու ուղղությամբ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի Հայաստանը, եթե դեկտեմբերի 6-ին կոնսենսուս չլինի և Հայաստանը կորցնի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Հարցին, թե արդյոք հայկական կողմը կպատասխանի Բելառուսի ԱԳ խոսնակի հայտարարությանը, Փաշինյանն ասաց, որ հայկական կողմից արձագանքել եղել է։

«Ես անձամբ ինչ ունեի ասելու բարձրաձայնել եմ։ Այս հարցում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից որևէ արձագանք այս պահի դրությամբ չեմ ստացել»,- նշեց նա և հավելեց. «Ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ և որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ՝ դա տեղի կունենա։ Այսինքն՝ պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացի վերաբերյալ»։

Նրա խոսքով՝ դա նորություն չէ, նախկինում էլ տարբեր առիթներով այդ գործելաոճը եղել է և կշարունակվի։

«Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց, պատրաստվում ենք սկզբունքորեն, հետևողականորեն, նաև գործընկերային միջավայրում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե այս հարցում ինչ դիրքորոշում ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ռուսաստանի դիրքորոշումն այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական»։

«Պոլոնեզ»-ի խմբաքանակ Ադրբեջանին մատակարարվել է այն պայմաններում, երբ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Բելառուսի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական հուշագրին, ինչպես նաև դրանից հետո հայ-բելառուսական հարաբերություններին՝ նշեց, որ երեք ամիս առաջ էլ Ադրբեջանին Բելառուսից «Պոլոնեզ»-ի խմբաքանակ մատակարարվել է, և այդ պայմանագիրը ստորագրվել էր շատ ավելի վաղ:

«Այդ ամենը տեղի էր ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում: Մեր դիրքորոշումը հստակ է, մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքներն ուղղված ՀՀ ազգային շահերի դեմ և կարծում ենք, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ բովանդակությունը: Ինչպես ասել եմ նախկինում, այս փուլի կարևորագույն խնդիրներից մեկը հետևյալն է. մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք, երկրներից յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, թե ինքն ինչ պարտավորություններ ունի ռազմաքաղաքական դաշնակցի նկատմամբ, ինչ պարտավորություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ, երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության և կազմակերպությունն ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն իր դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարում է, ինչը, ցավոք, չեն կարող պնդել մի շարք այլ գործընկերների դեպքում:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի խնդիրը շատ հստակ է՝ ունենալ այս հստակեցումները և նոր բովանդակություն հաղորդել ՀԱՊԿ-ին՝ փոխադարձ հարաբերությունները և պարտավորությունները ճշտելու, փոխադարձաբար կանխատեսելի և պարզ քաղաքականություն վարելու համար:

«Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ»

«Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ և քաղաքացիների հետ շփումների ընթացքում հանդես եմ եկել քաղաքական ասելիքներով»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մարզ կատարած այցելությունը չի նշանակում քարոզարշավի սկիզբ և վարչական լծակի կիրառում:

Նրա խոսքով՝ վարչական լծակի գործադրում ասելով՝ հասկանում են այն, որ ինչ-որ մի բան անում է մեկն իր վարչական ռեսուրսի բերմամբ, ինչը չի կարող անել մեկ ուրիշը:

«Հիմա որևէ մեկը սահմանափակվա՞ծ է Գեղարքունիքի մարզում կամ որևէ այլ մարզում մարդկանց հետ հանդիպելու, շփվելու հարցում: Չեմ կարծում, որ սահմանափակված է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնում բազմիցս եղել է տարբեր մարզերում, հանդիպել է համայնքների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:


Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01