ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն:
Ինչպես հայտնում են ՔԿ դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018թ. օգոստոսի 2-ին Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակչուհի՝ ծնված 1988 թվականին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքերի, գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքերի, ձախ նստատեղի շրջանի ծակած-կտրած վերքի ձևով վնասվածքներով, որոնք առաջ են բերել 2-3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ և ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի զարգացման:
Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 2-ին Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննություն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության հանգամանքերը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1974 թվականին:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի օրը 44-ամյա տղամարդը, դռան սողնակը բացելու միջոցով մուտք է գործել նախկին կնոջ տուն, խանդի շարժառիթով, կնոջը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր հետ նախօրոք վերցրած շշով աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նրա դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում կենսական կարևոր օրգաններին՝ կնոջ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44