ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց օրենսդրական բարեփոխումները և նշեց, որ ըստ նոր օրենքի՝ նախատեսվում է որոշակիորեն բարելավել այսօրվա գործող էներգետիկ շուկայի մոդելը և մեկ գնորդ-վաճառող մոդելից անցում է կատարվելու ավելի ազատական մոդելի:
«Նախատեսում ենք ունենալ մինչսահմանային առևտրի ավելացում, նոր շուկայի մոդելի արդյունքում հնարավորություն կստեղծվի ներմուծելու ավելի էժան էլեկտրաէներգիա»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վերջերս Երևանի ջերմակայանի տարածքում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման համաձայնագիր է ստորագրվել: «Այդ համաձայնագիրը դեռևս երկու տարի է, ինչ քննարկվում էր, և նոր կառավարությունը խնդիր էր դրել վերաբանակցելու, և նախապես պայմանավորված գինն իջեցվել է 5,7 ցենտի:
Բավականին բարձր օգտակար գործողության կայան է կառուցվելու, այսօրվա գներով ամենաէժան ջերմակայանը կլինի հանրապետությունում, կառուցման ընթացքը կտևի 26 ամիս, շինարարությունում կներգրավվի 1000-1200 աշխատող, այնուհետև 250 աշխատող կունենա էներգաբլոկը»,-ասաց նա:
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Երևան ՋԷԿ-ում ավարտվել են վերազինման աշխատանքները, նոր տեխնոլոգիա է ներդրվել, ներկայումս աշխատում է շուրջ 14-15 մեգավատով ավելի բարձր հզորությամբ, քան նախկինում էր: «Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման աշխատանքները, մի քանի օրից նոր տուրբինը կգործարկենք և արդյունքում ատոմակայանում կունենանք ևս 20 մեգավատ հզորության ավելացում կոնկրետ այդ սարքավորումներով:
Հաջորդ տարի նախատեսվում է երկրորդ տուրբինի գործարկում, որի արդյունքում կունենանք տասը տոկոս հզորության ավելացում նույն վառելիքի ծախսի պարագայում»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրվել են թույլտվությունները, և 127 ընկերության ներկայացվել են համապատասխան զգուշացումներ պարտավորությունները կատարելու վերաբերյալ, արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ, 28 ընկերությունից 23-ի նկատմամբ զգուշացումներ են եղել, և հինգ ընկերություն զրկվել է ընդերքի օգտագործման իրավունքից:
«Բոլոր պետական ձեռնարկություններում վերանայվում են աշխատողներն ու հաստիքացուցակները»,-ասաց նա:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01