Հանրապետության հրապարակում հանրահավաքների ընթացքում արտաքին քաղաքականություն փոխելու պահանջ չի եղել, և նաև դա է պատճառը, որ ՀՀ արտաքին քաղաքականության որևէշրջադարձ չի արվելու: Այն մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Երբ հրապարակում հանրահավաք էինք անցկացնում, քաղաքացիների կողմից չկար արտաքին քաղաքականությունը փոխելու՝ մեզ ուղղված քաղաքական պահանջ: Եվ դա է պատճառը, որ արտաքին քաղաքականության որևէշրջադարձ մենք չենք անելու: Քաղաքացիների` հրապարակում տված պատվերն այն էր, որ հաստատվի արդարություն, պետական միջոցները չմսխվեն և բացահայտվեն այն կոռուպցիոն դեպքերը, որոնք տարիներ շարունակ հայտնի են դարձել հանրությանը, սակայն չեն ունեցել որևէ հետևանք»,- ասաց Նազարյանը:
Նա նկատեց, որ արտաքին քաղաքականության մեջ նախկինում իսկապես եղել են իրավիճակներ, որոնք լուռ անցել ենք առաջ` շատ դեպքերում անտեսելով Հայաստանի շահերը:
«Հիմա, երբ Հայաստանի կողմից տրվում են հստակ պատասխաններ, և ակնկալվում է, որ մեր գործընկեր պետությունները պետք է նկատի ունենան մեր շահերը, չգիտես ինչու զայրույթ է առաջանում: Ինչո՞ւ մենք պետք է լռենք և հաշտվենք այն իրավիճակի հետ, երբ մեր հանդեպ անարդար են վարվում: Կարծում եմ, որ շատ ճիշտ է, որ մենք բարձրաձայնում ենք մեր խնդիրները»,-ասաց Նազարյանը:
Նրա կարծիքով` այլ երկրների հետ հեռակա խոսակցությունները թույլ կտան, որ երկրների ղեկավարները նստեն սեղանի շուրջ և ոչ թե քաղաքավարի ժպտան միմյանց, այլ խոսեն երկրի շահերից, ձեռք բերեն հստակ պայմանավորվածություններ:
168.am
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02