Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:
Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿՎ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խորհրդակցությունը պայմանավորված է Կառավարության կողմից այս ոլորտը կարևորելու վճռականությամբ, որի ապացույցը վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՔԿ հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար մոտ 280 միլիոն դրամ հատկացնելու որոշումն էր:
«Կառավարության սպասելիքը քրեակատարողական համակարգից մեծ է: Տարիների ընթացքում այս համակարգի վերաբերյալ հանրության շրջանում ձևավորվել են կարծրատիպային ընկալումներ, օբյեկտիվ հիմքեր ունեցող վերաբերմունք և գնահատականներ, և մեր Կառավարության խնդիրը դրանց հնարավորինս արագ և համակարգային լուծում տալն է»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ միաժամանակ նշելով, որ նոր Կառավարության գործունեության ժամանակահատվածում շոշափելի դրական փոփոխություններ են արձանագրվել: Չնայած դրան՝ նախարարի պաշտոնակատարը հորդորել է չբավարարվել այդ արդյունքներով և անել առավելագույնը համակարգում էական առաջընթաց ապահովելու համար:
Այնուհետև, Արտակ Զեյնալյանը ՔԿՎ ղեկավար անձնակազմի հետ քննարկել է դատապարտյալների պահման պայմաններին, սննդի որակին, քրեական ենթամշակույթի վերացմանը, ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի դրդապատճառներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման ցանկացած դրսևորում, իսկ դատապարված անձի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում կիրառել խրախուսական միջոցներ:
Քրեակատարողական հիմնարկների պետերի զեկույցների ընթացքում արձանագրվել է հանձնուքների նվազեցման միտում, որը նրանք պայմանավորել են սննդի որակի բարելավմամբ, ինչպես նաև դատապարտված անձանց կարգապահության փոփոխություն՝ պայմանավորված պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատապարտյալների, ինչպես նաև համաներմամբ ազատվածների համար վերասոցիալականացման ծրագրերի, ՔԿՀ-ներում պահվող անձանց համար կրթական ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև ՔԿՀ-ներում առկա թափուր հաստիքները համալրելուն ուղղված աշխատանքներին:
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44