ARM | RUS |

«Սպառազինության մրցավազքը լավ բան չէ. դա ավելացնում է վտանգները». Զոհրաբ Մնացականյան

21.11.18 | 19:10

շտոնում Ձեր նշանակվելը Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսի մեջ մոտեցումների առումով ինչ-որ բան փոխե՞լ է, թե՞ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակվում է իներցիայով, այնպես, ինչպես անցած 27 տարիներին:

– Հայաստանի արտաքին քաղաքականությունը իներցիայով չի շարժվում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ հստակ, զգուշավոր, մտածված հաշվարկ է մեր անվտանգության ճարտարապետությունը կառուցելու առումով: Հիմքում դրված է ՀՀ-ն՝ իր շահերով: Երբ խոսում ենք անվտանգության մասին, նկատի ենք առնում երկու բաղադրիչ՝ պաշտպանական անվտանգությունը եւ զարգացման անվտանգությունը, թե ինչպես ենք կարողանում ապահովել մեր երկրի բնականոն զարգացումն իր անվտանգության ճարտարապետության կոնտեքստում:

Մենք աշխարհի մաս ենք կազմում, ապրում ենք մի յուրահատուկ տարածաշրջանում, եւ այս բոլորը միասին պահանջում է, որպեսզի մենք հաշվարկենք այն ընդհանուր ճարտարապետությունը միջազգային հարաբերություններում, որը ծառայում է արտաքին աշխարհի հետ հարաբերություններին, մեր ներքին նպատակներն առաջ տանելուն, համալրելուն, համախմբելուն, եւ հարաբերվելիս հաշվի ենք առնում, թե ինչպես ենք կարողանում տարբեր լծակներ, գործիքներ ծառայեցնել մեր նպատակներին: Հայաստանի քաղաքականությունը հայամետ է, որի հիմքում ընկած է Հայաստանի ազգային շահը:

Այդ ճարտարապետությունը կառուցվել է շատ մտածված, զգուշավոր, առավել եւս հիմա, երբ ապրում ենք բավական տուրբուլենտ աշխարհում, անկանխատեսելիության մակարդակը շատ մեծ է: Մենք պետք է ավելի հստակ լինենք, թե որքանով ենք ճիշտ գնահատում ե՛ւ մարտահրավերները, ե՛ւ հնարավորությունները, որոնք ծառայեցվելու են մեր ազգային շահերին եւ նպատակներին՝ մեր պաշտպանական եւ զարգացման անվտանգությունը համապարփակ պահելու առումով: Մեր արտաքին քաղաքականությունը կառավարության ծրագրում արտահայտվել է իր շարունակականությամբ, այսինքն՝ կտրուկ քայլեր չեն ներմուծվել, բայց դա չի նշանակում, որ չեն ներմուծվել նոր շեշտադրումներ:

– Այդ նոր շեշտադրումներին կցանկանայի անդրադառնայիք, թե որքանո՞վ ենք նախաձեռնողական:

– Հայաստանի ազգային շահն առավել շեշտադրված է մեր քաղաքականության կառուցման մեջ: Նախաձեռնողականությունը վերաբերում է նրան, թե որքանով ենք մենք ավելի համարձակ, ավելի ներգրավվող գործընթացներում, որոնք կարող ենք ծառայեցնել մեր ազգային նպատակներին բոլոր ուղղություններով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում, տարածաշրջանային քաղաքականությունում, որտեղ առավել շեշտադրված են Վրաստանի, Իրանի հետ մեր հարաբերությունները, որոնց հետ ունենք բավական լայն օրակարգ, ինչպես նաեւ ունենք կարեւոր ուղղություններ, որոնք վերաբերում են Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային, Մերձավոր Արեւելքին, Աֆրիկային եւ Լատինական Ամերիկային: Այսինքն՝ ունենք հստակ օրակարգ, որտեղ անմիջապես ՀՀ-ի եւ հայ ժողովրդի շահերն են, շրջանակները կառուցած են Հայաստանի շուրջ, կիզակետում Հայաստանն է:

– Գանք հայ-ռուսական հարաբերություններին: Նոր կառավարության ձեւավորումից հետո տարբեր հայտարարություններ եղան Ռուսաստանից, բազմաթիվ մեկնաբանություններ, գնահատականներ են հնչել Հայաստան-Ռուսաստան ոչ այնքան հարթ հարաբերությունների մասին: Հիմա ի՞նչ վիճակում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ վարչապետի ու ՌԴ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, ձեր եւ ձեր ռուս գործընկերոջ մակարդակներով: Հաղթահարվե՞լ է այդ բարդ շրջանը:

– Ձեր հարցը շատ հետաքրքիր է այն առումով, որ այն, ինչ կատարվում էր Հայաստանում, համեմատության մեջ էր դրվում գործընթացների հետ, որոնք տեղի են ունեցել նախկինում այլ երկրներում: Կանխատեսելի էր, որ կարող էին հարցեր առաջանալ, թե որքանո՞վ է Հայաստանը մտադիր վերանայելու իր արտաքին քաղաքական ճարտարապետությունը: Ամենավստահելին, ամենահամոզիչն այս ամեն ինչում այն բնական, հստակ պատգամն էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը շեշտադրել էր մեկ հստակ պատգամ, որ սա խիստ ներքաղաքական, ներհայաստանյան հարց է եւ մնում է այդպիսին: Ես հաճախ եմ բերում այս օրինակը, որ երբ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ դրսում արտահայտում էին իրենց դիրքորոշումը, իրենց առաջնորդում էր ՀՀ եռագույնը եւ ոչ մի այլ խորհրդանիշ:

Այսինքն՝ այս երկիրը ձեւավորել է մի մոդել՝ քաղաքական, քաղաքատնտեսական, որի հիմքում դրված է ժողովրդավարությունը, ժողովրդավարության ինստիտուտների զարգացումը: Այս հեղափոխությունը վերաբերում էր նրան, որ ժողովուրդը ուզում էր շատ ավելի արտահայտված, շատ ավելի ամուր, հստակ ժողովրդավարական համակարգ մեր երկրում: Այս մոդելն է, որին մենք ձգտում ենք 1991-ից ի վեր, սա է մեր ինստիտուցիոնալ զարգացման տրամաբանությունը, եւ դա ներքաղաքական հարց է եղել: Բայց մենք նաեւ պետք է համոզիչ լինեինք, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ չի ասում մի բան, բայց մտադիր է անել մեկ այլ բան: Երբ արտահայտեցինք մեր նպատակները կառավարության ծրագրում, մենք դա նկատի ունեինք: Բայց, թերեւս, պետք էր նաեւ ժամանակ, որպեսզի մեր գործընկերները հասկանային:

– Հիմա մեզ արդեն հասկացե՞լ են…

– Սա համբերության եւ հետեւողականության հարց էր, որը ժամանակ է պահանջում, եւ մենք շարունակական աշխատանքի մեջ ենք այդ առումով: Վստահորեն կարող եմ ասել, որ այս շրջանում մենք կարողացանք հասնել մի հանգրվանի, երբ մեր մտադրության տրամաբանությունը, ազնվությունը հասանելի է մեր գործընկերներին՝ բոլոր ուղղություններով: Մտադիր ենք շարունակական, համբերատար, հետեւողական լինել, որովհետեւ մեր նպատակները շատ հստակ են, հիմքում ընկած է հետեւյալը. սա ծառայում է մեր ազգային շահերին, մեր անվտանգությանը՝ բոլոր բաղադրիչներով:

-Նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովում չորոշվեց գլխավոր քարտուղարի հարցը: Ըստ ամենայնի վերջնական որոշում կարող է ընդունվել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Հայաստանը կարողանալո՞ւ է պահպանել ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, ՀՀ-ի ծրագիրը ո՞րն է:

– Շնորհակալություն, որ հարցն այդպես ձեւակերպեցիք: Այն վերաբերում է բացառապես կազմակերպության գլխավոր քարտուղարին, որովհետեւ առնչվել ենք որոշ մեկնաբանությունների, ընկալումների, որոնք շեղում են շեշտադրումները: Ոչ թե կազմակերպությունում մեր նախագահության մասին է հարցը, ոչ էլ Հայաստանի ներկայացված լինելու մասին է խոսքը, այլ՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին է խոսքը: ՀԱՊԿ-ի շրջանակներում ներկայիս նորմատիվ հիմքում դրված է ռոտացիոն սկզբունքը գլխավոր քարտուղարի համար. 6 անդամ պետություններից յուրաքանչյուրը 3 տարին մեկ առաջադրելու է թեկնածու, որը հաստատվելու է բոլոր 6 պետությունների կողմից, եւ գլխավոր քարտուղարը ներկայացնում է բոլոր 6 անդամ պետությունները, գլխավոր քարտուղարը քարտուղարության ղեկավարն է, նա ապահովում է ՀԱՊԿ քարտուղարության բնականոն, սահուն աշխատանքը, որը ծառայում է բոլոր 6 անդամ պետություններին: Կազմակերպության հիմքում 6 անդամ պետություններն են, որոնք իրենց որոշումներն ընդունում են միաձայն, կոնսենսուսով:

Երբ Հայաստանը նախաձեռնեց գործընթաց, որը վերաբերում էր գործող գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամ դադարեցմանը, մենք առաջնորդվում էինք մեկ կարեւոր խնդրով՝ մենք ունենք մեր ներիրավական բնույթի հարցեր, որոնք առնչվում էին Յուրի Խաչատուրովին: Եվ որպեսզի տարանջատենք կազմակերպությունը մեր ներքին հարցերից, նախաձեռնեցինք պարտականությունների վաղաժամ դադարեցման գործընթացը: Սա արտահայտությունն է մեր այն նպատակի, որ կազմակերպությունը բոլորիս կազմակերպությունն է, եւ մենք պետք է տարանջատենք ներքինը, սա մեզ համար գերակա հարց է, ներքին իրավական գործընթաց է այն պայմաններում, երբ մենք խոսում ենք օրենքի գերակայության մասին երկրի ներսում: Այս հարցն առաջ եկավ մեր ներքին օրակարգում, այն խիստ ներքին հարց է: Բայց որպեսզի դա որեւէ առնչություն չունենա կազմակերպության հետ, նախաձեռնեցինք գործընթացը, որպեսզի կազմակերպությանը զերծ պահենք այդ ներքին հարցից: Սա այն էր, որը մենք կարող էինք անել ըստ գործող ընթացակարգի: Երբ գլխավոր քարտուղարը հաստատվում է, նա բոլոր 6 պետություններինն է, եւ տեսականորեն ցանկացածը կարող է սկսել նման գործընթաց: Բայց ներկայիս ընթացակարգերը չեն կարգավորում հարցը, թե ինչ է նախատեսվում նման դեպքերում: Ընդ որում, կարող են լինել բազմաթիվ այլ պատճառներ, երբ գլխավոր քարտուղարն անկարող լինի, ի վիճակի չլինի իրականացնել իր պարտականությունները: Ինչպե՞ս վարվել այդ դեպքում: Այսինքն՝ սա ճգնաժամային հարց չէ, աշխարհի վերջը չէ։

Մյուս հարցը: Մեզ համար այս ամենի հիմքում ընկած է մեկ կարեւոր հարց՝ ՀԱՊԿ-ի արդյունավետությունը: Գլխավոր քարտուղարը ծառայում է անդամ պետություններին, իհարկե, գլխավոր քարտուղարի պաշտոնը կարեւոր է՝ այն ծառայեցնում է քարտուղարությունը անդամ պետություններին, իրենց միասնական պահանջներին, բայց հիմքում կազմակերպության բնականոն, արդյունավետ աշխատանքն է՝ որպես հավաքական անվտանգություն ապահովող կառույց՝ 6 հավասար անդամ պետությունների համար: Նորմատիվ դաշտի կարգավորումը եւս մի քայլ է, որն էլ ավելի ուժեղացնում է բնականոն աշխատանքը: Բայց քաղաքական, գործնական առումով առաջնային մեր գերակայությունը կազմակերպության արդյունավետությունն է, որովհետեւ մենք շահառու ենք, մենք ներդրում ենք անում այդ հավաքական անվտանգության օրակարգի, կարողությունների մեջ, եւ մենք օգտվում ենք այդ կարողություններից: Սա բազմակողմանի հարթակ է, որտեղ յուրաքանչյուր պետություն, ըստ իր ցանկության, որոշել է անդամակցել: Այսինքն՝ կազմակերպության ընդհանուր արդյունավետության հարցն ավելի կարեւոր է, քան ցանկացած ուրիշ հարց:

Երրորդ հարցը հետեւյալն է. գլխավոր քարտուղարի փոփոխության հարցում որեւէ կերպ հստակություն չկա, թե 3 տարին շարունակում է պետությո՞ւնը, թե՞ անձը: Այստեղ կան բանավեճեր: Իրականում, իրավական մեկնաբանությունը հուշում է, որ 3 տարվա ռոտացիան վերաբերում է երկրին: Մենք փորձում ենք մեր գործընկերների հետ բանակցել, թե ինչպես արդյունավետ պահել մեխանիզմը, որը վերաբերում է ռոտացիային: Մենք շատ հանգիստ ենք վերաբերվում այս հարցին, որովհետեւ հարցն ուղղակի Հայաստանին վերաբերող չէ, այն վերաբերում է կազմակերպության արդյունավետությանը: Մենք ուզում ենք հստակ լինել. մենք մարդկային ռեսուրսի պակաս չունենք եւ ունենք թեկնածու, եւ վստահ ենք, որ սահուն կարողանալու ենք ապահովել արդյունավետությունը: Բայց հարցը հատուկ դրեցի ամբողջ համադրության մեջ, որովհետեւ շատ հեշտ կարելի է հերոսի կերպար ընդունել եւ ասել՝ «այո՛, մենք մինչեւ վերջ գնալու ենք»: Այո, մենք մինչեւ վերջ գնալու ենք, որպեսզի ունենանք բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի կարողանանք ամուր պահել կազմակերպությունը, որովհետեւ բոլորի պես կազմակերպության հավասար անդամ ենք, եւ կազմակերպությունը արդյունավետ գործիք է մեր հավաքական անվտանգությունը ապահովելու համար: Մեր ազգային շահերից ելնելով մեր նպատակն է ապահովված, ամուր պահել կազմակերպության հիմքերը: Այս համադրումներով ենք մենք բանակցում մեր գործընկերների հետ: Չպետք է լինի ինչ-որ մեկը, որը դուրս գա պարտված կամ հաղթանակած, որովհետեւ դա վնասակար է, չի լինելու այդպես, եւ մենք չենք կարող թույլ տալ նման բան, դա ուղղակի թուլացնում է կազմակերպությունը:

– Ես ճի՞շտ հասկացա, այսինքն՝ Հայաստանի համար ընդունելի տարբերակ կարող է համարվե՞լ, եթե ՀԱՊԿ արդյունավետության տեսանկյունից որոշվի, որ այլ երկրի ներկայացուցիչ պետք է ընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

– Երեք տարվա ռոտացիան վերաբերում է երկրին, ոչ թե անձին, սա հստակ իրավական եզրակացություն է: Այսինքն՝ մեր երկրի՝ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարման երեք տարին դեռեւս չի լրացել:

-Վստահ եմ՝ ծանոթ եք տարբեր մեկնաբանությունների, որ ՌԴ-ն եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները Հայաստանի կողմից նախաձեռնված գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ գործընթացը չէին համարի ՀԱՊԿ-ի վարկանիշի դեմ ուղղված քայլ, եթե ՀՀ իշխանությունները դա կազմակերպեին այլ ձեւով: Ճշմարտության հատիկներ չկա՞ն այդ քննադատություններում:

– Մեկնաբանությունները կարելի է տանել մի ուղղությամբ, կարելի է տանել նաեւ մեկ այլ ուղղությամբ, որը մենք ենք պնդում, այն է՝ հենց կազմակերպության հեղինակության նկատառումներից ելնելով է, որ մենք անմիջապես նախաձեռնեցինք գործընթաց, որը կտարանջատեր կազմակերպությունը խիստ ներքին իրավական գործընթացից: Մեր քայլի հիմքում նույն՝ կազմակերպության հեղինակության, արդյունավետության խնդիրն էր դրված, երբ Հայաստանը նախաձեռնեց այդ գործընթացը, իսկ Հայաստանի համար առաջնայինը մի կողմից՝ մեր ներքին, իրավական հարցն էր: Սա մեկ, մյուս կողմից՝ կազմակերպության հեղինակությունն է, որը առավել քան որեւէ մեկի համար, մեզ համար խիստ կարեւոր է:

Բոլոր վեց պետություններն ունեն տարբեր մարտահրավերներ, եւ այդ նկատառումներից ելնելով ենք միավորվել, որպեսզի աշխատենք հավաքական անվտանգության օրակարգի շուրջ որպես գործընկերներ: Յուրաքանչյուր պետություն ունի տարբեր ձեւով արտահայտված մարտահրավերներ, մենք հավաքական առումով անվտանգություն ենք ապահովում, եւ այդ առումով մենք տարբեր հարցեր կարող ենք առաջ բերել, որոնք վնասում են կազմակերպության հեղինակությանը: Այսինքն՝ ունենք վեցի գործընկերություն անվտանգության օրակարգում այն պարագայում, երբ մենք, օրինակ, ունենք չկարգավորված ԼՂ խնդիր, Հայաստանի անվտանգությանն առնչվող մարտահրավեր: Ի՞նչ գործընթացներ ունենք այս շրջանակում, որոնք ամրապնդում են կամ միգուցե դեմ են մեր անվտանգության օրակարգին: Վստահ եմ, հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը՝ զենքի վաճառք, տարբեր ձեւակերպումներ:

– Մի ճշտող հարց. Աստանայում Ադրբեջանին ՀԱՊԿ-ում որպես դիտորդ ներգրավելու հարց քննարկվե՞լ է կուլիսներում կամ գուցե պաշտոնական քննարկումներում:

– ՀԱՊԿ-ը կարգավորվել է իր նորմատիվ փաստաթղթերով հիմքերը՝ դիտորդ կամ գործընկեր ունենալու վերաբերյալ: Էական է, որպեսզի հարց բարձրացնող յուրաքանչյուրը տեսնի, թե ինչպես է ձեւակերպված ընթացակարգը, թե ով եւ ինչպես կարող է կազմակերպությունում լինել դիտորդ կամ գործընկեր: Այնտեղ շատ հստակ գրված է՝ ՀԱՊԿ շրջանակներում դիտորդ կամ գործընկեր կարող են լինել երկրները, որոնք պետք է որոշ պայմանների համապատասխանեն, օրինակ՝ պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան բոլոր վեց անդամ երկրների հետ: Հաջորդը. յուրաքանչյուր հաշվարկ արվում է հետեւյալ տեսանկյունից, թե որքանով է այս կամ այն քայլը մեզ բավարարում, որքանով է մեր ազգային շահին, նպատակներին ու անվտանգությանը համապատասխանում: Առանց դա հաշվի առնելու որեւէ որոշում չի ընդունվելու:

ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ 6 պետությունների հետ հավասար անդամ է: Հորդորում եմ, որպեսզի առաջին հերթին հաշվի առնվի մեկ բան, որ ՀԱՊԿ-ում աշխատում են վեց հավասար անդամ պետություններ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այսինքն՝ բոլորը գործընկերներ են, որոնք չեն կարող հաշվի չառնել մյուսների շահերը: Եթե դավադրությունների թեորիայի մեջ մտադրություն, տեսակետ կա, որ հնարավոր է հարցերն այնպես լուծել, որի արդյունքում մեր շահերը կվնասվեն, մենք չենք կարող դա թույլ տալ, եւ մենք ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

– Հայ-ամերիկյան հարաբերություններին գանք: Երկու բարձրաստիճան պաշտոնյաների այց տեղի ունեցավ վերջերս՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, եւ ավելի վաղ՝ ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի առումով, պարոն Մնացականյան, հայկական դիվանագիտությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Ինչպե՞ս եք տեսնում այդ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ո՞ր ուղղություններում եք տեսնում, մենք որքա՞ն ենք նախաձեռնողական:

– Հայ-ամերիկյան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության այն ուղղությունն է, սյունն է, որը համալրում է մեր անվտանգության օրակարգն իր բոլոր բաղադրիչներով՝ պաշտպանական եւ զարգացման: ԱՄՆ-ը կարեւոր դերակատար է, մենք ունենք բավական հարուստ օրակարգ ԱՄՆ-ի հետ անցած 27 տարիների պատմության մեջ: Դուք առանձնացրիք երկու պաշտոնյաների այցերը, սակայն վեց ամիսների ընթացքում մենք այլ առիթներ եւս ունեցել ենք ամերիկացի մեր գործընկերների հետ շփվելու. սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպել եմ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ, դեռ մայիսին առաջին հեռախոսազրույցն եմ նրա հետ ունեցել, մայիսին Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Երկխոսությունը շարունակական է, նպատակը զուտ երկխոսությունը չէ, նպատակը երկկողմ օրակարգն է, որը նպաստում է մեր եւ ԱՄՆ-ի միջեւ փոխշահավետ համագործակցությանը, այնքանով, որքանով դա նպաստում է մեր ազգային շահերին:

Ունենք շատ հետաքրքիր օրակարգ, մենք տեսնում ենք հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ խորացնելու հարաբերությունները, որոնք տեղավորվում են մեր համապարփակ քաղաքականության մեջ:

Ջոն Բոլթոնի այցը տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Շեշտեմ, որ նա իր վստահությունն ու աջակցությունը հայտնեց Հայաստանում տեղի ունեցող բոլոր այն գործընթացներին, որոնց շուրջ հասարակության աջակցությունը վայելող, վստահության մանդատ ստացած կառավարությունը կարող է շատ ավելի վստահ եւ համարձակ աշխատել միջազգային իր օրակարգում: Եվ դա ընկալվում է որպես ակնարկ, որ Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա: Չի կարող լինել նման բան, որովհետեւ չի կարող ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունն աշխատել մի ուղղությամբ, որը կարող է վնաս բերել Հայաստանի ազգային շահին: Հանուն ինչի՞ գնալ զիջումների:

Ներկայիս միջազգային օրակարգի պայմաններում մեզ համար չափազանց կարեւոր էր ԱՄՆ-ի հետ երկխոսության այս առիթը, երբ կարողացանք համապարփակ ձեւով արտահայտել եւ ներկայացնել այն տրամաբանությունը, որի շուրջ կառուցված է մեր արտաքին քաղաքականությունը բոլոր հարցերի շուրջ՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում, Իրանի հետ հարաբերություններ, Թուրքիայի հետ հարաբերություններ, ՌԴ-ի, ԵՄ-ի հետ փոխհարաբերություններ, Մերձավոր Արեւելքին վերաբերող հարցեր եւ այլն: Մեզ համար շատ կարեւոր առիթ էր բացատրել եւ պաշտպանել տրամաբանությունը, որի շուրջ կառուցված է մեր քաղաքականությունը: Կարող եմ ասել, որ բավական հաջողված շփում, երկխոսություն էր. մենք լսում էինք ԱՄՆ-ի մեր գործընկերներին՝ ստուգելով մեր ընկալումները, թե որքանով ենք միմյանց հասկանում: Կարող եմ ասել՝ այո՛, մենք բավարարված ենք, որ կար բացատրելու եւ մեր վարած արտաքին քաղաքականությունը, անվտանգության քաղաքականությունը ընկալելի, հասանելի, ընդունելի դարձնելու հնարավորություն:

– Կցանկանայի մեկնաբանեիք Երեւանում Ջոն Բոլթոնի հայտարարությունը՝ ամերիկյան զենքի վաճառքի արգելքի վերացման հնարավորությունների շուրջ, որն իսկապես աղմկահարույց էր: Այդպես բացահայտ Երեւանում նման առաջարկն ինչպե՞ս եք գնահատում: Հայաստանն առհասարակ դիտարկո՞ւմ է ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունները, թե՞ այս հարցում մենք սահմանափակված ենք, միայն ՌԴ-ի հետ կարող ենք նման գործարքներ կնքել:

– Հայաստանը սահմանափակված չէ իր գործառույթների մեջ, բայց դա չի նշանակում, որ ոչ ոք սահմանափակված չէ այսօր աշխարհում, որովհետեւ յուրաքանչյուրը հաշվարկում է իր կարողությունները՝ ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ: Հայաստանը սուվերեն պետություն է, որն իր որոշումներն ընդունում է ողջամիտ ձեւով, այսինքն՝ ինչ կարող ես անել, որը կնպաստի քո պետության շահերին եւ չի ստեղծի մի իրավիճակ, որը կարող է վնասել քո շահերին: Այս մոտեցումը ցանկացած պետության է վերաբերում՝ ներառյալ Հայաստանին: Այսինքն՝ սկզբունքորեն մենք սահմանափակված չենք, կանենք ամեն ինչ, որը կամրապնդի Հայաստանի անվտանգությունը: Երկրորդը՝ մենք ապրում ենք իրական պայմաններում, որտեղ անվտանգության զգայունությունը չափազանց բարձր է: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք մեր անվտանգության օրակարգին առնչվող բոլորը հարցերը: Երրորդը՝ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կա չլուծված խնդիր, որտեղ կա ագրեսիվության բավական բարձր մակարդակ:

Մենք առաջին իսկ օրվանից հստակ արտահայտել ենք մեր ընկալումը, թե ինչ է ԼՂ հակամարտությունը: Մեզ համար կոնկրետ մարդիկ են, յուրաքանչյուր գործընթաց վերաբերում է անմիջապես մարդկանց կյանքերին՝ սկսած սահմաններում կանգնած մեր զինվորներից մինչեւ Լեռնային Ղարաբաղի 150 000 բնակիչները: Երբ Ստեփանակերտում ես, առավել զգայուն է դառնում այդ ամենը, երբ տեսնում ես բնականոն կյանքով ապրող ազնիվ, պարկեշտ մարդկանց, որոնք իրենց կյանքն են կառուցում, բայց ընդամենը 20 կմ հեռու շփան գիծն է: Սա մարդկանց ու նրանց կյանքերի մասին է, իսկ մենք խոսում ենք այն ժողովրդի անունից, որն առավել զգայուն է անվտանգության հարցում, ապրում է մի իրավիճակում, երբ կա մերժված արդարության խնդիր, նկատի ունեմ Հայոց ցեղասպանությունը:

Այս առումով, սպառազինության մրցավազքը լավ բան չէ: Դա ավելացնում է վտանգները, որոնք ի վերջո, կարող են վերաբերել մարդկանց կյանքերը խլելուն: Սկզբունքորեն մենք դեմ ենք սպառազինության մրցավազքին, բայց միեւնույն ժամանակ, հանկարծ չընկալվի, որ մենք կորցնում ենք մեր վճռականությունը պաշտպան լինելու մեր ժողովուրդներին: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ունեն բավական կարողություն պաշտպանելու, պաշտպանվելու եւ վնաս հասցնելու: Բայց արդյունքը ի՞նչ է: Աղետ: Մենք պաշտպանելո՞ւ ենք… Իհարկե: Բայց մի բան է հանդես գալ հերոսական դիրքերից, ասել՝ այսպիսին է մոտեցումը, այլ բան է՝ ավելի պատասխանատու մոտենալ, որովհետեւ խնդիրը կոնկրետ մարդկանց կյանքերին է վերաբերում:

Այսինքն՝ այդ պատասխանատվությունը չշփոթեք վճռականության պակասի հետ: Վճռականության պակաս չի եղել ու չի լինելու, եւ այս ժողովուրդը ցույց է տվել, որ անկախ նրանից, թե ԼՂ-ում կամ Հայաստանում ինչ է կատարվում, այս ժողովուրդներն անմիջապես մոբիլիզացվում են, երբ արտաքին վտանգ է սպառնում. հիշենք 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը՝ ինչպես մոբիլիզացվեց ժողովուրդը: Այսինքն՝ մեր կարողություններն առավել քան բավարար են:

Բայց այս երկուսի մեջ է համադրումը. մենք վճռական ենք, միեւնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մնում միայն ու միայն խաղաղ կարգավորմանը՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ որպես միակ արդյունավետ գործող եւ միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող հարթակ: Խաղաղությանը նպաստող միջավայր ստեղծելը չափազանց էական է. չի կարող լինել իրավիճակ, երբ ներքին լսարանի համար ասում են՝ «ամբողջ հայությունը թշնամի է», հետո բանակցում են խաղաղության համար, չի կարելի այդպես: Մեզ համար գերակայությունը ԼՂ բնակչության անվտանգությունն է եղել եւ մնում կիզակետում, դրանից բխում է կոնկրետ կարգավիճակի հարցը մեր գերակայություններում: Եվ վերջապես՝ ԼՂ-ի ժողովրդի ձայնը եղել եւ մնում է որպես կենտրոնական հարց:

– ԱՄՆ պատժամիջոցները Հայաստանին որեւէ ուղղությամբ կաշկանդո՞ւմ են Իրանի հետ հարաբերություններում: Այս առումով փոխըմբռնում կա՞ ամերիկյան վարչակազմի կողմից, որ Իրանի հետ հարաբերությունները մեր երկրի համար կենսական նշանակության են:

– Այո, մենք շատ բաց ու շատ պարզ խոսում ենք դրա մասին, որովհետեւ Հայաստանն Իրանի հետ ունի հստակ ձեւավորված օրակարգ, կարեւոր հարաբերություններ անմիջական հարեւանի հետ: Իրանը գործընկեր է, որը մեր անվտանգության համակարգի շրջանակներում ունի կենսական եւ կարեւոր նշանակություն, մենք սա բացատրելի ենք դարձնում եւ պաշտպանում ենք այն, ինչ վերաբերում է մեր անմիջական շահերին: Վստահորեն կարող եմ ասել, որ այս առումով կա շատ լավ ըմբռնում ամերիկացի մեր գործընկերների կողմից:

– Պարոն Մնացականյան, նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, որտեղ հայ-իրանական եւ հայ-վրացական սահմանների կիսաբաց լինելու վերաբերյալ նրա հայտարարությունները ոչ միանշանակ ընկալվեցին: Հայաստանի կողմից Իրանի եւ Վրաստանի սահմանները կարո՞ղ են երբեւէ փակվել:

– Միգուցե այստեղ կա լրացուցիչ բացատրության, հստակության կարիք: Եթե կոնտեքստից դուրս ենք վերցնում այդ միտքը՝ այլ բան է: Բայց եթե կոնտեքստում դիտարկենք, դա վերաբերում էր հետեւյալին, որ մեր, լայն իմաստով՝ տարածաշրջանում, Հարավային Կովկաս, Հարավային Կովկասի շուրջ երկրներ եւ այդ երկրների շուրջ տարածաշրջաններ՝ Մերձավոր Արեւելքից մինչեւ հյուսիսային, արեւմտյան, հարավային ուղղություններով, բոլոր առումներով ներկայիս իրավիճակներում տուրբուլենտությունը շատ բարձր է: Տարբեր զարգացումներ են ընթանում, որոնք կարող են խափանել այն պատկերը, որում մենք ապրում ենք: Մենք չենք կարող դա հաշվի չառնել: Ռազմավարական առումով ռիսկերի ընկալումը այսօր շատ ավելի բարձր է, այսինքն՝ խոսքը գնում է ռիսկերի գնահատման, այլ ոչ թե կոնկրետ մի իրավիճակի մասին, թե հիմա սահմանը կփակվի: Ո՛չ, սահմանը չի փակվի, ոչ փակվել է, ոչ էլ փակվելու է:

Բայց երբ վերցնում ենք նույնիսկ ամենատարրական հարցը, երբ Լարսում խցանումներ են, դա ազդեցություն է ունենում: Դա սահմանի բնականոն աշխատանքի խնդիր է, տարանցիկ տրանսպորտային ուղիների բնականոն աշխատանքը խափանվում է, եւ պարբերաբար լինում են իրավիճակներ, երբ պետք է ռեսուրս ներդրվի՝ ներառյալ դիվանագիտական, որպեսզի աշխատանքը բնականոն շարունակվի: Այսինքն՝ վտանգների ընկալման առումով պետք է գիտակցենք, որ կան մարտահրավերներ, որոնք լրջորեն պետք է հաշվի առնենք, աշխատենք, որպեսզի նվազեցնենք ռիսկերը: Սա է, խնդիրը վերաբերում էր ոչ թե սահմանների փակմանը, այլ մարտահրավերների եւ ռիսկերի ընկալմանը, որ մենք ապրում ենք լայն իմաստով մի տարածաշրջանում, որտեղ կա տուրբուլենտություն, եւ մեր տարածաշրջանն էլ իր խոցելիությունն ունի, որը ստիպում է մեզ չափազանց ակտիվ ու ողջամիտ լինել մեր գործողությունների ու գնահատականների մեջ:


Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

09:19

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան...

09:02

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01