Հինգշաբթի երեկոյան Բելգիայի Նիվել քաղաքի մոտակայքում 400 հոգու մասնակցությամբ նավթամշակող գործարանի տարածքում, որը մի քանի օր շարունակ արգելափակում է դիզելային վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնների» շարժումը, անկարգություններ են տեղի ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով RTBF հեռուստաալիքին:
«Ամենաթեժ պահին մոտ 400 մասնակից կար: 120 ոստիկան էր ուղարկվել...եւ չնայած դա դեռ վերջնական արդյունքը չէ, գործողության ավարտի ժամանակ 30 մարդ ձերբակալվել է, մի քանի ավտոմեքենաներ, հեռախոսներ կալանավորվել: Տեսնենք, թե ում հետ գործ ունենք, որքան են ռեցիդիվիստները, հայտնի են արդյոք այդ մարդիկ: Հիմա դեռ 5-ն են պարզվել, որոնք հայտնի են իրավապահներին», - լրագրողներին ասել է Էնոյի նահանգապետ Տոմմի Լեքլերքը:
Հեռուստատեսության տվյալներով, իրադարձություններին մասնակցում էին շատ ավելի քիչ «դեղին բաճկոններ», սակայն շատերը թաքցնում էին իրենց դեմքը, ովքեր միացել էին ցուցարարներին, հատկապես ոստիկանների հետ բախումների եւ անկարգությունների համար:
Նրանց դեմ քարեր, մետաղյա ձողեր եւ պայթուցիկ նյութերով շշեր են նետվել: Ծայրահեղականները լավ պատրաստված էին եւ կարողացել են անգամ լազերի օգնությամբ ստիպել ոստիկանության ուղղաթիռին հեռանալ:
RTBF-ը նշում է, որ հարձակման հետեւանքով իրենց օպերատորը վիրավորվել է, իսկ հեռուստաալիքի մեքենան քարերից վնասվել:
Ֆրանսիայից Բելգիա տարածված հզոր բողոքի շարժումը ուղղված է վառելիքի, հատկապես դիզելային վառելիքի գնի բարձրացման դեմ: Գործողությունների ընթացքում մասնակիցները դեղին լույսն անդրադարձնող բաճկոններ են հագնում:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44