Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր հաշվետվություն ներկայացրեց կատարվող ու կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա բնապահպանները հարց ուղղեցին Արարատի մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան ստեղծելու մասին:
«Ըստ էության ոչինչ չունենք: Մեզ մոտ չի եկել որևէ նախագիծ: Եթե ենթադրենք, որ լինելու է զբոսայգի, դա շրջակա միջավայրի վրա ազդեցության գործընթաց է, և չի կարող սկսվել առանց փորձաքննական գործունեությունն անցնելու: Չգիտեմ՝ նախաձեռնողները տեղյա՞կ են, թե՞ ոչ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:
Բնապահպան Սիլվա Ադամյանն արձագանքեց. «Տեղյակ չեն, պարո՛ն նախարար: Ես նամակներ եմ ստացել նախաձեռնողից: Նա չգիտի, թե ի՞նչ է նշանակում՝ շրջակա միջավայրի փորձաքննություն»:
«Քանի որ Արարատի մարզպետն է հայտարարել դրա մասին, մենք նրան տեղեկացրել ենք, որ այդ գործունեությունը ենթակա է փորձաքննության, և առանց դրա չի լինելու»,- նշեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: «Արմոտ» ՍՊԸ-ն հիշյալ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը: Այս մասին սեպտեմբերի 14-ին իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
168.am
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44