Աշխարհում, որքան էլ տեխնոլոգիաները, արտահայտչամիջոցները փոփոխվեն, միևնույն է՝ լրագրողական արժեքները նույնն են մնում: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը վստահեցրեց, որ լրագրողի առաքելությունն ուղղված է աշխարհը, շրջապատող միջավայրը ավելի լավը դարձնելուն:
«Մենք ապրում ենք թվային մտածողության, նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում; Լրագրողների առաքելությունը, սակայն, նույնն է բոլոր ժամանակներում»,- ասաց նա՝ կարևորելով մեդիայի կողմից հավաստի աղբյուրներով տեղեկատվության հաղորդումը:
ՀՀ ժուռնալիստների միության նախագահը նշեց, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տեղական լրատվամիջոցները, այնուամենայնիվ, մնացին ժողովրդի ձայնը՝ գրեթե ամեն վայրկյան տեղեկացնելով, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի փողոցներում, ներկայացնելով մարդկանց տրամադրությունները փոփոխությունների նկատմամբ, հեռացող իշխանության տեսակետները, միջազգային փորձագետների և քաղաքական, տնտեսական գործիչների արձագանքներն ու հասարակության սպասելիքները նոր իշխանությունից:
«Հեղափոխության օրերին «ֆեյք» բառը դարձավ ամենահաճախ գործածելին: «Ֆեյք» լուրերը ոչ միայն մոլորեցնում են մարդկանց, այլև լուրջ վնասներ են հասցնում պրոֆեսիոնալ, իրենց լսարանի նկատմամբ պատասխանատու լրատվամիջոցներին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «ֆեյք» նորությունների ազդեցությունը մեծացել է նաև Հայաստանում:
Նա մտահոգություն հայտնեց, որ գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո շատերը ինֆորմացիան սկսեցին փոխանցել «Ֆեյսբուքի» սոցիալական ցանցում` ուղիղ եթերների միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս լրագրողին հարցեր ուղղել բարձրացված թեմաների շուրջ:
Նա նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց, թե սոցիալական ցանցերը և մեդիաները միասին ինչպես կարող են աշխատել, և ինչ վտանգներ կարող են պարունակել նույն ցանցերը «ֆեյք» տեսանյութերի, լուրերի, լուսանկարների առումով:
«Հակամարտությունը շարունակվում է և նման հակառակորդի պարագայում, ինչպիսին Ադրբեջանն է, ինչ կկատարվի ֆեյքային նման նորությունների, պրոֆեսիոնալ և ավանդական լրատվական դաշտի դեֆորմացիայի պայմաններում: Սա մեզ համար, հակամարտություն ունեցող որևէ երկրի համար թիվ մեկ հարցն է»,- հավելեց Սեյրանյանը՝ հույս հայտնելով, որ մեդիաֆորումի ընթացքում անդրադարձ կկատարվի բարձրաձայնված խնդիրներին:
Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա-ոլորտի մասնագետներն ու փորձագետները քննարկում են լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:
Մեդիաֆորումը կազմակերպվել է «Արմենպրես» լրատվական գործակալության և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
19:08 02.05.26
19:10 02.05.26
18:18 02.05.26
09:28 02.05.26
19:15 02.05.26
19:27 02.05.26
18:48 02.05.26
18:33 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44