ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո Ջիբրալթարի խնդրի շուրջ Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ փոխզիջում դեռեւս չի գտնվել, բայց ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ին նշանակված արտահերթ գագաթնաժողովը չեղարկված չէ: Այդ մասին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդեր Վինտերշտայնը: «Եվրահանձնաժողովը շարունակում է որպես միջնորդ աշխատել Ջիբրալթարի շուրջ կոնսուլտացիաներում: Առայժմ լուծում չի գտնվել, բայց, որքան ես գիտեմ, գագաթնաժողովը մնում է օրակարգում»,-ասել է նա: «Այժմ այդ հիմնախնդրի շուրջ Բրյուսելում շարունակվում են մշտական ներկայացուցիչների կոնսուլտացիաները»,-նշել է նա: Վինտերշտայնը հրաժարվել է որեւիցե մեկնաբանություն անել այդ բանակցությունների բովանդակության շուրջ: Ավելի վաղ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիայի հետ Brexit-ի մասին համաձայնագրի նախագծում փոփոխություններ չլինեն Ջիբրալթարի վերաբերյալ, Իսպանիայն կարգելափակի Brexit-ի մասին համաձայնագիրը: Մադրիդը հստակ իրավաբանական երաշխիքներ է պահանջում, որ Ջիբրալթարի ապագա կարգավիճակի որոշման նկատմամբ Իսպանիայի դիրքորոշումը հաշվի կառնվի ապագա հարաբերությունների շուրջ հետագա բանակցությունների ընթացքում: Իսպանիայի սուր հակազդեցությունն է հարուցել այն փաստը, որ Եվրամիությունը մեկուկես տարի ծախսեց՝ ձգտելով Մեծ Բրիտանիայից հասնել Հյուսիսային Իռլանդիայի հետ թափանցիկ սահմանի վերաբերյալ Իռլանդիայի պահանջների կատարման, սակայն համանման ջանքեր չձեռնարկեց Ջիբրալթարի նկատմամբ: Եթե Ջիբրալթարի հետ կապված իրադրության շուրջ գոնե ընդհանուր պայմանավորվածություն ձեռք չբերվի Բրյուսելի, Լոնդոնի ու Մադրիդի միջեւ, Իսպանիան կարող է պահանջել՝ հետաձգել Brexit-ին նվիրված գագաթնաժողովը, որտեղ հանրակցության երկրները նոյեմբերի 25-ին պետք է հաստատեն ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրի նախագիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44