Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին մշտական հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Արամ Գրիգորյանը:
Ներկայացնելով Արտաքին գործերի նախարարությանը 2019թ.-ի պետական բյուջեով հատկացվելիք գումարը, նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ այն կկազմի 787մլն դրամ, որն ընթացքիկ տարվա բյուջեից ավել է 3,8 մլն դրամով: Նման փոփոխության պատճառը, նախարարի խոսքով, կապված է ատարժույթի փոխարժեքի տատանման հետ:
Աժ պատգամավորները Մասիս Մայիլյանին են առաջադրել Արցախի սահմանային անցակետերում վիզաների տրամադրման հնարավորությանը, արտաքին քարոզչական ծրագրերին, բուհերում պետպատվերի առաջարկի ձևավորման թեմային վերաբերող մի շարք այլ հարցեր:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, խոսելով գալիք տարում զբոսաշրջության ոլորտի բյուջեի մասին, նշել է, որ այն կկազմի շուրջ 25մլն դրամ, որը ընթացիկ տարվա համեմատ անփոփոխ է: Նախարարի ներկայացմաբ՝ 2018թ-ի տաս ամսվա հաշվարկով զբոսաշրջիկների թիվը 27089 է, նախորդ ողջ տարվա 23000-ի համեմատ:
Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանել է զբոսաշրջության խթանման նպատակով համացանցի հնարավորությունների օգտագործմանը, ֆիլմերի և գովազդային հոլովակների պատրաստմանը, ոլորտի հայեցակարգային ծրագրի մշակմանը վերաբերող պատգամավորների առաջադրած հարցերին:
ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ծախսը, խորհրդի նախագահ Արսեն Առստամյանի փոխանցմամբ, կազմելու է 27մլն 958հազ 100 դրամ, ինչն ընթացքիկ տարվա համեմատ անփոփոխ է:
Արսեն Առստամյանը պարզաբանումներ է տվել եթերաժամի ավելացման, նոր հեռուստառադիոծրագրերի ստեղծման և այլ հարցերի վերաբերյալ:
«Ազատ Արցախ» թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը, ներկայացնելով պետական բյուջեից թերթին հատկացված գումարը՝ նշել է, որ 2019թ.-ին այն 8 մլն-ով կավելանա՝ կազմելով 94մլն 120հազ դրամ: Նորեկ Գասպարյանը նաև խոսել է թերթի արտաքին տեսքի հնարավոր փոփոխության, տպագրության որակի մասին և պատասխանել պատգամավորների հնչեցրած հարցերին:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02