Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի փողոցներում և հրապարակներում պսպղում են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի նախընտրական պաստառներն ու վահանակները: Ինչ է սա, եթե ոչ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի համապատասխան կետի խախտում: Կետում,մասնավորապես,ասվում է հետևյալը՝ <<Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ>>: Այսինքն, նախընտրական քարոզչությունը պետք է սկսվի նոյեմբերի 26-ից միայն, իսկ հեղափոխականները արդեն դա անում են: Ընդ որում՝մի յուրօրինակ անթաքույց հրճվանքով, լիովին ի ցույց դնելով վերին արտի ցորեն լինելու իրենց կարգավիճակը,որն ավելի շատ պայմանավորված է հետհեղափոխական էյֆորիայով, այլ ոչ թե ազգին մատուցած ծառայություններով կամ խելամիտ կառամարմամբ: Փաշինյանականները, ինչպես միշտ,իրենց ալիքի վրա են՝ չափից շատ ոգևորություն, չափից մեծ խոստումներ և ընդհանրապես չարդարացված իրականություն: Ի՞նչ է սա, եթե ոչ դասական ամբոխավարություն, այլ կերպ ասած՝ օլխոկրատիա, որի դառը պտուղները մենք հետագայում ըմբոշխնելու ենք: Չնայած, այդ պտուղները արդեն իսկ ճաշակել ենք արտաքին քաղաքականության ոլորտում, այն համատեսքստում, թե ինչպես Բելառուսի ԱԳ ներկայացուցիչը Փաշինյանին մեղադրեց փողոցից գալու և փողոցային մարտավարություն իրականացնելու մեջ: Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում սեփական պոպուլիզմի աստիճանը. դա ներքին բարոյականության խնդիր է: Սակայն խախտել Ընտրական օրենսգիրքը՝ լպիրշության բարձրագույն աստիճանն է: Էլ ում էր պետք խստացնել ընտրակաշառքի դեմ պայքարը, էլ ում էր պետք նոր օրենսգրքի ընդունումը, որի խափանման համար հեղափոխականները կուրծք էին ծեծում և ափսոսանք արտահայտում, էլ ում են պետք նրանց բոլոր խոստումները: Միգուցե երկրի ողջ իշխանությանը տիրանալ ձգտող ուժն այդքա՞ն էլ վստահ չէ սեփական հաղթանակին, եթե ժամանակից շուտ է նետվում ընտրապայքարի: Խախտվում է ամենատարրական պահանջը: Այսքանից հետո ՀՀ հպարտ քաղաքացին ինչպե՞ս հավատա ընտրությունների օրինականությանը և թափանցիկությանը:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44