Այսօր տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մամուլի ասուլիսին հայտնեց, որ Հայաստանում տնտեսվարողների թվաքանակի ավելացումը 2015 թվականից է սկսվել, հիմնականում դա պայմանավորված է ԵԱՏՄ անդամակցությամբ: «Չնայած հունիսից սկսած տնտեսվարողների թիվը ավելի է շատացել, բացի այդ ներմուծվող ապրանքների խմբաքանակն է ավելացել»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե ներկայումս նշվում է՝ մենաշնորհների դեմ պայքարը ավելի արդյունավետ է իրականացվում, իշխանափոխությունից հետո Ձեր աշխատանքում ի՞նչ է փոխվել, և կարելի է արդյո՞ք ասել՝ նախկինում չկար այդ կամքը, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ մենաշնորհների դեմ պայքարի հարցում այս տարիների ընթացքում մշտապես հանձնաժողովն ակտիվ գործունեություն է ծավալել, բազմաթիվ խնդիրներ են բացահայտվել:
Նա նշեց, որ որևէ մեկը չի կարող ասել, որ խնդիր է բարձրացրել, որն անտեսվել է հանձնաժողով կողմից, և իրենք հետևողական չեն եղել: Ինչ վերաբերում է Tert.am-ի մյուս հարցին՝ ինչով է պայմանավորում իր պաշտոնավարման շարունակությունն այս իշխանությունների օրոք ևս, Արտակ Շաբոյանն արձագանքեց.
«Ես նույն ոգով, նույն եռանդով շարունակում եմ աշխատել, մենք քաղաքական գործընթացների հետ չենք առնչվում և բարեխղճորեն շարունակում ենք աշխատել: Իմ պաշտոնավորման հետ կապված որևէ արտառոց երևույթ չկա, ես ավելի քան 20 տարի պետական կառավարման համակարգում եմ աշխատում»,-ասաց նա և նշեց, որ սկսել է ստաժորից:
«Ես երբեք պաշտոնից կառչած չեմ եղել, համաձայն օրենսդրության՝ վարչապետը կարող է նոր թեկնածու ներկայացնել, և նա ցանկացած պահի կարող է դա անել:
Նորմալ մարդու համար պաշտոնը մեծ բեռ և պատասխանատվություն է ներկայացնում»,-ավելացրեց ՏՄՊՊՀ նախագահը:
Մեկ այլ հարցին, թե տնտեսվարողների թվի աճը, մեծածախ գների նվազումն ինչ ազդեցություն են ունեցել սպառողական գների վրա, Արտակ Շաբոյանն ասաց, որ գների կարգավորում և վերահսկողություն չի իրականացնում և միայն բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին է առնչվում, որտեղ գերիշխող դիրք ունեցողներ կան:
«Գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, հետևաբար, մրցակցային գործոնը կարող է այդ գործոններից ընդամենը մեկը լինել»,-ասաց նա և նկատեց, որ շաքարավազի, բանանի գներն էականորեն շուկաներում նվազել են, շաքարավազը՝շուրջ 20 տոկոսով, բանանը՝ 35 տոկոսով: «Մնացած ապրանքների գծով կան որոշակի փոփոխություններ, տատանումներ, բարձրացումներ, բայց էական փոփոխություններ չկան»,-ասաց նա:
Վերջինս հայտնեց, որ մրցակցության ուժեղացումն ավելացել է, ուղեկցվել է տնտեսվարողների շահութաբերության նվազմամբ:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44