Ուկրաինայի զինված ուժերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ բերվել են լիարժեք մարտական պատրաստության, հայտնում է tass.ru–ն՝ երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Հայտնի է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի ֆոնին առաջարկել է երկրում 60 օրով ռազմական դրություն մտցնել: Նման առաջարկով է հանդես եկել նաև երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Այժմ առաջարկն օրինագծի տեսքով պետք է քննարկվի Գերագույն ռադայում, որի նիստը կայանալու է նոյեմբերի 26-ին:
Մինչդեռ gazeta.ru-ն հավելում է, որ ռուսական կողմը պահանջել է Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Ազովի ծովում իրավիճակի վտանգավոր զարգացման ու դրան հաջորդած իրադարձությունների ֆոնին Ռուսաստանը պահանջել է նոյեմբերի 26-ին ԱԽ-ի՝ բաց ձևաչափով շտապ նիստ գումարել»,-ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:
Նշվում է, որ երեք ուկրաինական նավ մտել են Սև ծով ու ուղղություն վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահամապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր երեք նավին:
Այնուհետև Ռուսաստանը Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու 25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար:
Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորում է ստացել 6 ուկրաինացի զինծառայող:
Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է նավերը վերցնելու ու զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու փաստերը:
Հաղորդվել է նաև ՌԴ պետական սահմանը խախտելու առնչության քրեական գործ հարուցելու մասին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02