«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը «Ապագան ՔՈնն է» կարգախոսով, կշրջի ընտրատարածքներով՝ քաղաքացիներին բաժանելով ծրագրային թռուցիկներ և կուսակցության խորհրդանիշ հանդիսացող մանդարիններ:

«Արմենպրես»–ի հետ զրույցում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն ասաց, որ մանդարինը խորհրդանշում է համանմանների հավասարության միասնության և արդարության արժեքներ:
Հարցին, թե ինչու են քարոզարշավը սկսում Մաշտոցի պուրակից, Նահապետյանը պատասխանեց, որ իրենք վերադարձել են այնտեղ, որտեղից սկսել են: «Մաշտոցի պուրակը մի վայր է, որտեղ ձևավորվել են այսօր արդեն ֆորմալ քաղաքական գործընթացներում մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Այստեղից է մեկնարկել 2012 թվականին հանրային տարածքի համար պայքարը»,-նշեց նա:
Միքայել Նահապետյանն ասաց, որ իրենց առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրելու են ՀՀ քաղաքացիներ, ում համար հանրային համերաշխության և սոցիալական արդարության հարցերը կարևոր են, այն մարդիկ, ում քաղաքացիական գործունեությունը եղել է այդ արդարության հաստատումը: «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը խոսում է այն մասին, որ Հայաստանում հարյուր հազարավոր են այն մարդիկ, ովքեր սոցիալական արդարության խնդիր պետք է բարձրացնեն»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե չհաղթահարեն անցողիկ շեմը, շարունակելու են զբաղվել ակտիվ գործունեությամբ: «Մեզ համար խորհրդարանում հայտնվելը կարգավիճակի խնդիր չէ: Մենք մեզ շատ հարմարավետ ենք զգացել տարիներ շարունակ փողոցում մեր օրակարգերը բարձրացնելիս՝ տարբեր սոցիալական շարժումներում: Մեզ համար խնդիր չէ աշխատել խորհրդարանից դուրս, խորհրդարանը մեզ համար լրացուցիչ գործիքակազմ է: Եթե Հայաստանի քաղաքացիները նպատակահարմար գտնեն, որ այդ գործիքակազմին մենք տիրապետենք, մենք կգնանք այդ գործիքակազմն օգտագործելու ճանապարհով, եթե ոչ, մենք մեր գաղափարների համար կպայքարենք արտախորհրդարանական ճանապարհով»,-ընդգծեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01