2018թ. առաջին կիսամյակում Հայաստանի արտահանման կառուցվածքում առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում ամենամեծ աճ գրանցած ապրանքատեսակներն են թեթև արդյունաբերության և գյուղատնտեսական արտադրանքները:
Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության հրապարակած տվյալներից՝ մանկական, կանացի և տղամարդու հագուստի, ինչպես նաև՝ տրիկոտաժե արտադրանքի արտահանումը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացել է ընդհանուր առմամբ շուրջ 90%-ով՝ կազմելով 73.6 մլն դոլար: Նույն ժամանակահատվածում ձկնամթերքի, միրգ-բանջարեղենի և պահածոյացված մթերքների արտահանումն առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ ավելացել է 88%-ով՝ կազմելով 54.9 մլն դոլար:
Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանման կառուցվածքում շարունակում է տեսակարար մեծ կշիռ ունենալ պղնձի և ցինկի հանքաքարի արտահանումը, որն առաջին կիսամյակում ավելացել է 16%-ով՝ կազմելով շուրջ 297 մլն դոլար (համախառն արտահանման 25.4%-ը):
Առաջին կիսամյակում 22%-ով ավելացել է նաև մետաղական արտադրանքների (երկաթահամահալվածք, չզտված պղինձ, պղնձի ջարդոն, ալյումինե նրբաթիթեղ) արտահանումը (153.7 մլն դոլար), 13%-ով ավելացել է ծխախոտի արտահանումը (124.3 մլն դոլար), 13%-ով ոսկու և ոսկերչական իրերի արտահանումը (103.8 մլն դոլար), 53%-ով էլեկտրաէներգիայի արտահանումը (47.1 մլն դոլար), 70%-ով մարդատար ավտոմեքենաների արտահանումը (9.7 մլն դոլար):
Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած 2018թ. նույն ժամանակահատվածում էականորեն՝ 19%-ով նվազել է ադամանդի արտահանումը՝ կազմելով 42.9 մլն դոլար:
Ընդհանուր առմամբ 2018թ. առաջին կիսամյակում արտահանումն ավելացել է 18.3%-ով կազմելով 1 մլրդ 169 մլն դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 26.6%-ով՝ կազմելով 2 մլրդ 309 մլն դոլար:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44