«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի հնարավոր կնքումը կարևորվել է թե՛ փորձագիտական շրջանակների, թե՛ նաև պաշտոնյաների մակարդակով: Մասնավորապես՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խիստ հրատապ էր համարել պայմանագրի կնքումը ու հույս հայտնել, որ Հայաստանի ԱԺ ընտրություններից կարճ ժամանակ անց այդ փաստաթուղթը պատրաստ կլինի:
«Փաստը» Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում են աշխատանքները:
«Այդ պայմանագրի ստորագրումն ու բուն գործընթացը դեռ մեկնարկած չեն: Դեռ միայն խոսակցություններ, կարծիքներ և ինչ–որ քննարկումներ կան, բայց դեռևս չի եկել այն պահը, որ ասենք, թե մեկնարկել է այդ գործընթացը, ինչ փուլում է, և երբ է լինելու վերջնական ստորագրումը:
Նախևառաջ այդ փաստաթղթի վրա պետք է աշխատանք տարվի, պետք է լինեն տարբերակներ, տեքստ պետք է լինի և այլն, և այլն: Դեռ վաղ է խոսել նման պայմանագրի մասին: Ժամանակը ցույց կտա՝ ե՞րբ է լինելու, լինելո՞ւ է առհասարակ… Պետք է սպասել»,-մեզ հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:
Նրա հետ զրույցում անդրադարձանք նաև հատկապես վերջին շրջանում օրակարգային հարց դարձած՝ Արցախը բանակցային կողմ վերադարձնելու խնդրին: Անդրադառնալով զարգացումներին՝ Դ. Բաբայանը նշեց.
«Որպես բանակցային կողմ Արցախի կարգավիճակի վերականգնման միակ խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է, ուրիշ ոչ մի խոչընդոտ չկա: Առավել ևս՝ հայաստանյան ներքաղաքական զարգացումները, որոնք որևէ ազդեցություն չեն ունենում այս գործընթացի վրա կամ, եթե ունենում են, ապա շատ քիչ:
Հիմնական պատասխանատուն Ադրբեջանն է, որը պարզապես իր ապակառուցողական քաղաքականության միջոցով, փաստորեն, խարխլեց բանակցային լիարժեք ձևաչափը՝ դրանով իսկ ավելի դժվարեցնելով վերջնական կարգավորումը: Բացի այդ, պարզ է, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ այդ հարցը կարգավորել: Մեծ հաշվով՝ դեռևս բավականին ջանքեր պետք է գործադրվեն, որ Արցախը նորից վերականգնի բանակցային գործընթացում ունեցած իր կարգավիճակը»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ թեև այս առումով մեսիջներ կան, պաշտոնական Երևանը ևս շարունակում է այս ուղղությամբ շեշտադրումներ անել, բայց հարցն այլ դաշտում է.
«Թեև միջազգային հանրությունը կարծես ևս հասկանում է այդ ամենը, բայց Ադրբեջանի քաղաքականությունը մնացել է անփոփոխ: Սա նշանակում է, որ ժամանակ և ջանքեր են պահանջվելու, որպեսզի լիարժեք ձևաչափը վերականգնվի»: Ինչ վերաբերում է ԱՀ նախագահի՝ ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցերից հետո Ադրբեջանի հղած բողոքներին ու հայկական կողմից անհրաժեշտ հակազդեցության մասին հնչեցրած դիրքորոշումներին, Դավիթ Բաբայանն ընդգծեց.
«Ադրբեջանին հակազդելը մեզ համար ինքնանպատակ չէ, երբևիցե չի եղել և չի էլ լինի: Մենք մեր աշխատանքը կատարում ենք, զարգացնում ենք մեր երկիրը, կապեր ենք հաստատում տարբեր երկրների թե՛ հասարակական, թե՛ մարդասիրական, թե՛ մշակութային և թե՛ քաղաքական հատվածների ու միավորումների հետ: Սա է մեր պատասխանը:
Եվ մենք դա անում ենք ոչ նրա համար, որ Ադրբեջանն իրեն վատ զգա, «հիստերիայի» մեջ ընկնի և սկսի ինչ–որ քաղաքականություն վարել: Ամենևին: Դա մեր քաղաքականությունն է, որը մեր պատասխանն է այն բոլոր հակառակորդներին, որոնք չեն ուրախանում հայոց պետականության ամրապնդմամբ և Արցախի զարգացմամբ: Պետությունն ու ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելը, կապեր հաստատելը և դրանք խորացնելը ևս մեր պատասխանն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
22:53 22.10.26
20:04 22.10.26
16:22 22.10.26
18:22 22.10.26
10:21 22.10.26
20:43 22.10.26
20:21 22.10.26
18:05 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02