Միջազգային հանրապետական ինստիտուտը հոկտեմբերի 9-29-ը հարցում է անցկացրել 1200 քաղաքացու շրջանում, որի համաձայն՝ հայաստանցիների մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի և Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ:
Հարցվածների 67 տոկոսն ասել է՝ եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա կքվեարկեին «Քաղաքացիական պայմանագրի», 10 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստանի», 9-ը՝ «Բարգավաճ Հայաստանի», 3-ը «Սասնա ծռերի», 2-ը՝ Հանրապետականի, 2-ը՝ Դաշնակցության օգտին:
Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ երբեք չի ընտրի Հանրապետականին, 18-ը՝ ԲՀԿ-ին, 17-ը՝ «Օրինաց երկրին», 16-ը՝ ՀՅԴ-ին:
Հարցվածների 82 տոկոսը ասել է, որ իր ամենասիրելի գործիչը Նիկոլ Փաշինյանն է, 81-ը դրական կարծիք է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի, 77-ը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին: Նրանց 82 տոկոսը ասել է, որ նոր կառավարությանը «շատ դրական» և «համեմատաբար դրական» է վերաբերվում: 63 տոկոսը արագ քաղաքական փոփոխությունների ցանկություն է հայտնել, 73 տոկոսը կարծում է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, և 81 տոկոսը համոզված է, որ երկրում իրավիճակը ապագայում կբարելավվի:
Հարցվածների մեծամասնությունը Փաշինյանի կառավարությունից ակնկալում է աշխատատեղերի ստեղծում, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, թոշակների ու աշխատավարձերի բարձրացում: Հարցվածները նախկին կառավարության ձախողման պատճառները համարում են առաջին հերթին կոռուպցիան, թալանը, արտագաղթը, անարխիան և մոնոպոլիաները:

23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01