Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ կոչ անելով նոյեմբերի 25-ին Ազովի ծովում ռուսական և ուկրաինական նավերի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի հարցով ուղիղ բանակցություններ սկսել:
Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունում նշվում է, որ «կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու պահպանեն իրենց ստանձնած միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները»:
«Կոչ ենք անում նախագահներ Պորոշենկոյին ու Պուտինին ուղղակիորեն մասնակցել ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացին»,-ասվում է հայտարարությունում:
Բացի այդ, պետքարտուղարը կոչ է արել Մոսկվային ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին ու կալանված նավերը:
Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, համաձայն որի՝ Ուկրաինայի տարածքում 30 օրով ռազմական դրություն է սահմանվում:
Ավելի վաղ որոշումը ստորագրել էր Պորոշենկոն:
Հայտնի է, որ ռազմական դրություն կսահմանվի Ուկրաինայի բոլոր սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի հատվածներում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02