Կերչի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը ձեռնտու է և՛ ՌԴ նախագահ Պուտինին, և՛ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին, նման կարծիք է հայտնել «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Ռադիոկայանի կայքում հրապարակված նյութումՎենեդիկտովը, մասնավորապես, նշել է, որ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն կարող են հմտորեն օգտագործել առկա ճգնաժամը՝ ամեն մեկն իր երկրում իր նվազող վարկանիշը բարձրացնելու նպատակով:
Փորձագետը շեշտել է, որ անկում ապրող վարկանիշի ֆոնին ժողովրդին «արևմտյան զավթիչների» կողմից աջակցություն ստացող «ագրեսոր» հարևանի վտանգի շուրջ միավորելու հնարքը Պուտինն արդեն մի քանի անգամ կիրառել է Էստոնիայի և Վրաստանի հետ կոնֆլիկտների ժամանակ:
Իր հերթին, Պորոշենկոն, ում վարկանիշն իր երկրում այժմ այնքան ցածր է, որ նա կարող է անգամ չանցնել ընտրությունների երկրորդ փուլ, հնարավորություն ունի օգտագործելու ճգնաժամը՝ ռազմական դրություն մտցնելով ընտրությունները հետաձգելու համար:
«Կարևոր չէ, թե ով է սկսել «կերչյան ճգնաժամը»: Կարևոր է, որ քաղաքական տեսանկյունից իրենց երկրներում հաղթում են և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նախագահները», - ասել է Վենեդիկտովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:
Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02