Երբ երկրի վարչապետը խոսում է կոռուպցիայի մասին, դա դեմոգագիա է, կոռուպցիան իր քթի տակ է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը:
«Քանի դեր փոխվարչապետ Ավինյանը, որը 35 հազար դոլարի տենդեր է շահել, բանտախցում չէ, նրա մտքով թող չանցնի խոսի կոռուպցիայի մասին, որևէ իրական քայլ կոռուպցիայի դեմ բացարձակապես չի կատարվել, ընդամենը պրոպագանդա է»,-ասաց նա:
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ համաձայն չէ, երբ ասում են, թե կադրային սով կա ներկայիս իշխանություններում: «Ինչո՞ւ են այս կառավարության անդամները այսպես խեղճ ու կրակ, քանի որ չկա քաղաքական գիծ, իշխանություն, իրենց առաջ քաղաքական ծրագիր չկա»,-ասաց նա և նկատեց, որ սկզբում այս իշխանության նպատակը ներդրումներ բերելն էր, բայց ներդրողներին պետք է օրինականություն, իսկ Փաշինյանը հայտարարում է՝ «օրենքը ես եմ»:
Նա նշեց, որ ՀՀԿ-ի լավագույն քայլը արտաքին քաղաքականությունն է եղել: Ըստ նրա՝ Փաշինյանը իր խոստումներից ոչ մեկը չի կատարել: «Ապագա խորհրդարանը հինգ տարի դիմանալու շանսեր չունի»,-ասաց նա:
Նա նշեց, որ անակնկալն արդեն մատուցել է և այսօրվա ասուլիսին անակնկալներ էլի են լինելու: «Այսօրվա իշխանությունը Արցախի համար շատ ավել մեծ վտանգ է, քան Ադրբեջանի Հանրապետությունը»,-ասաց նա:
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ իշխանությունը զբաղված է բացառապես հակաքարոզով, հասարակության մի մասը թմբրիցի դուրս են գալիս, և նրանք դա տեսնում են: «Պետական մտածողության ի սպառ բացակայություն. օր առաջ պետք է ազատվենք այս վարչապետից»,-ասաց նա:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55