Առաջիկայում Հայաստանում լինելու է ամբողջովին առցանց, ինքնաշխատ և «անթուղթ» կադաստր: Դա ենթադրում է, որ կադաստրի հետ կապված բոլոր գործընթացները հնարավոր կլինի անել առցանց, առանց գրասենյակ այցելելու:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: Այս գործընթացն արդյոք կարո՞ղ է հանգեցնել համակարգի օպտիմալացման, աշխատատեղերի կրճատման: Հարցին ի պատասխան, Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այս պահին հակառակ գործընթացն է տեղի ունենում:
«Երբ ես ստանձնեցի պաշտոնը՝ մեր համակարգում ավելի քիչ մարդ էր աշխատում, քան այսօր: Իհարկե, իրականացվող բարեփոխումների արդյունքում, ավելի փոքր թվով աշխատողներով մենք կարող ենք իրականացնել նույն գործառույթը, պարզապես կադաստրը հավակնոտ այլ ծրագրեր է իրականացնելու նոր ուղղություններով, օրինակ՝ հասցեների ռեգիստրը, որտեղ կուղղորդվի աշխատանքային ռեսուրսը»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:
Ուսումնասիրվել է կադաստրային ծառայությունների գնային քաղաքականությունը: Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ առաջին հայացքից ծառայությունները կարող են երևալ թանկ, սակայն պետք է հասկանալ, որ Կադաստրի կոմիտեն ինքնաֆինանսավորվում է:
«Մենք պետական բյուջեից գումարներ չենք ստանում ամենօրյա գործառույթներ իրականացնելու համար: Այո, պոպուլիստական քայլ կարող էր լինել ծառայությունների սակագների նվազեցումը, սակայն տարվա վերջում պետք է գնայինք պետությանը խնդրեինք գումար հատկացնել ծախսեր իրականացնելու համար»,-ասաց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը: Նա նշեց, որ բարեփոխումների ընթացքում հնարավորություն կունենան էականորեն նվազեցնել գները, բայց դրա համար ճանապարհ ունեն անցնելու:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01