Այսօր մեր երկրում հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխություն իրականացնելն է: Այս մասին այսօր Աբովյան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավին հայտարարեց ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Բոլորն էլ ուզում են լավ ապրել, ուզում են՝ իրենց ընտանիքները լավ պահեն: Այսօր անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն անել, դրա հնարավորությունը կա: Մեր ժողովուրդն իսկապես աշխատասեր է: Դուք գիտեք, որ իմ խոսքը գործ է, ես ինչ որ ասեցի, իրականություն եմ դարձնելու»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:
Գ. Ծառուկյանի խոսքով՝ ԲՀԿ նախընտրական ծրագրում կան բոլոր ոլորտներին և խավերին վերաբերող կետեր՝ արվեստին, կրթությանը, սպորտին, գյուղատնտեսությանը, թոշակառուներին և ծառայողներին: Ըստ նրա՝ ծրագրով նախատեսված են նաև պայմաններ՝ ներդրումներ ներգրավելու համար:
«Այսօր մենք խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում: Մենք մեր ծրագիրը ներկայացրել ենք, ամեն ինչ գրված է այդտեղ: Էսօր ընտանիքները մի երեխա ունենում են, էլ չեն ունենում: Մենք խթանելու ենք 2-րդ, 3-րդ, 4-րդ երեխաների ծնունդը»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը բարձրացրեց նաև բանկային տոկոսադրույքների բարձր լինելու խնդիրը: Նրա խոսքով՝ տոկոսները պետք է լինեն շահույթի կեսը, ոչ թե շահույթից կրկնակի ավելի: «Ես չեմ եկել՝ խնդրելու, որ ինձ ձայն տվեք: Պարոն Ծառուկյանն իր աշխատանքով ամեն ինչի հասել է, ամբողջ աշխարհով ճանաչում ունի, վստահություն էլ ունի, բայց ես այսօր ուզում եմ, որ իմ երեխաները լավ, հզոր երկրում ապրեն»,- հայտարարեց Գ. Ծառուկյանը:
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44