Մենք պրոֆեսիոնալ թիմը չենք տանում խորհրդարան, որ տարի ու կես աշխատեն, Արտաշատում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Կարողա՞ ես ժողովուրդը էլ բան ու գործ չունի՝ տարի ու կես կամ երկու տարին մեկ պետք է պառլամենտ ցրի ու նոր պառլամենտ ընտրի: Հեղափոխությունը, որը ՀՀ-ում եղել է, Սահմանադրության դրույթները պահպանելով է եղել, և ով ասում է, որ այս պառլամենտը կյանք չունի, նա արդեն Սահմանադրության դեմ հայտարարություն է անում», - ասաց Մարուքյանը:
Ըստ նրա՝ նման հայտարարություններով փորձ է արվում մարդկանց հավատացնել, որ ընտրությունները պետք չեն:
«Սա նախ այն ուժերն են ասում, որոնք դուրս են մնացել բոլոր քաղաքական ուժերի ցուցակներից: Նրանք տարբեր դռներ են թակել այս ընթացքում, բայց դուռը բացող չի եղել, դուրս են մնացել պրոցեսից, բայց կարծում են, որ ուժեղ դեմքեր են: Մեկ էլ ասում են նրանք, ովքեր մտել են ընտրապայքարի մեջ, բայց հասկանում են, որ Հայաստանի քաղաքացիները նրանց թողնելու են լուսանցքում: Հասկանում են ու ասում՝ «հա մասնակցում ենք, բայց դե բանա էլի, մի տարի ու կես կյանք ունի էս պառլամենտը»», - նկատեց Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ դեկտեմբերի 9-ին պետք է ձևավորել հակակշռված, բազմազան խորհրդարան, որպեսզի այլևս հեղափոխության ու խորհրդարանը ցրելու կարիք չլինի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկային օրը «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարել էր, որ գալիք խորհրդարանը երկու տարվա կյանք է ունենալու: Արձագանքելով կուսակցության հայտարարությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել նման հայտարարություն անողներին չշշկռվել՝նշելով, որ իրենք չեն կարող որոշել, թե քանի տարվա կյանք կունենա խորհրդարանը:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02