ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին:
Ինչպես հայտնում են Մհեր Գրիգորյանի աշխատակազմից, հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:
Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումներն ու ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի բովանդակությունն ու Հայաստանի համար դրա իրականացման նշանակությունը:
Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ճանապարհային քարտեզի միջոցառումները համահունչ են կառավարության կողմից իրականացվող քայլերին, և վստահություն հայտնել, որ դրանց իրականացումը հետագա բարեփոխումների հիմք կհանդիսանա:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավարը գոհունակությամբ են խոսել հայկական կողմի պատրաստած ճանապարհային քարտեզի նախագծի մասին, որը քննարկվել է երեկ Երևանում կայացած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստի շրջանակներում։
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև ՓՄՁ-ների զարգացմանը նպաստող կառավարության կողմից իրականացվելիք առաջիկա քայլերին:
Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև հանրային կառավարման ոլորտի արդյունավետության ու Հայաստանում տարբեր ոլորտներում և մակարդակներում կանանց ներգրավվածության հարցերի շուրջ:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01