ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացված՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Նշենք, որ երեկվանից մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։ «Ակնհայտ անօրինական որոշում էր: Որոշումը դեռ չենք ուսումնասիրել, երկար որոշում է, կծանոթանանք, ավելի մանրամասն կգնահատենք»,- նշեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ դատարանը օրենքի հիման վրա չի ստեղծված, հետևաբար, ցանկացած կայացրած որոշում օրինական չէ: Ամեն դեպքում, փաստաբանն ասաց, որ իրենք բոյկոտել չեն կարող, ստիպված մասնակցելու են գործընթացին, հակառակ դեպքում դատարանը որոշում կկայացնի առանց իրենց:
Հայկ Ալումյանն ասաց, որ եթե դատարանն անօրինական որոշում կայացնի ոչ օրինական կազմով, իրենք դիմելու են ՄԻԵԴ: Նա նաև հայտնեց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ՝ ՍԴ 303 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, քանի որ դատավորն ընտրվել է վիճակահանությամբ, ինչը օրենքի կոպիտ խախտում է:
Ի դեպ, միջնորդությանը դեմ չի եղել նաև դատախազությունը, ինչն ըստ փաստաբանի՝ տակտիկական քայլ է: «Եթե մի կողմը դատավորից դժգոհ է, մյուսն էլ ուզում է, որ անպայման այդ դատավորը քննի, ինքն էլ իր հերթին է դժգոհում, և կողմնակալ անձին թվում է, թե երկու կողմն էլ, եթե դժգոհ են, ուրեմն իրականում ինքը շատ օբյեկտիվ դատավոր է»,-նշել էր նա:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02