Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցության հայտը 17:00-ի դրությամբ կազմել է 47,31 տոկոս:
Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միկելաձեին: Միկեաձեի խոսքով՝ 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 662 453 ընտրող: Նշվում է, որ ամենից ակտիվ մասնակցություն ցույց են տվել Աջարիայի բնակիչները, որտեղ մասնկացության հայտը կազմել է 58 տոկոս:
Երկրի տարածքում բացված ընտրատեղամասերը փակվելու են տեղի ժամանակով 20:00-ին, իսկ արտերկրում քվեարկությունը կշարունակվի մինչև 24:00-ն:
Ընտրության իրավունք ունի Վրաստանի 3,5 մլն քաղաքացի, երկրի տարածքում կա 3700 ընտրատեղամաս, իսկ երկրից դուրս՝ 55:
Բացի այդ հաղորդվում է, որ վրաց ՆԳՆ-ը հնարավոր հանցագործության 11 դեպք է քննում, այդ թվում և Կախեթում տեղի ունեցած հրաձգության միջադեպը: ՆԳ փոխնախարար Նատիա Մեզվրիշվիլիի խոսքով՝ ընտրություններն ուղեկցվում են ծեծկռտուքներով, իսկ հրաձգության մասին երեկոյան հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որի տվյալներով՝ կրակոցներ են հնչել 19-րդ ընտրատեղամասի մոտ այն պահին, երբ այնտեղ է գտնվել Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը՝ Դավիթ Սաակաշվիլիին: ВАЗ 2106 մեքենայից անհայտ անձինք մի քանի անգամ օդ են կրակել:
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլում երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոլ Վաշաձեն:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02