Վերջերս Եվգենի Պետրոսյանը բաժանվել է Ելենա Ստեպանենկոյից։ Դատական գործընթացն ավարտված չէ․ ունեցվածքի շուրջ որոշիչ պայքար է սպասվում։ Ըստ որոշ գնահատականների՝ դրա արժեքը կազմում է 1,5 մլրդ ռուբլի։
Հայտնի է, որ ամուսնալուծության պատճառ է դարձել Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհին՝ Տատյանա Բրուխունովան։ Ինչպես հայտնում է «KP»-ն, Տատյանան վերանորոգում էր սկսել էլիտար բնակարանում։
Նա Մոսկվայում էլիտար անշարժ գույք է ձեռք բերել նախորդ տարի 280 մլն ռուբլիով։ Վերանորոգումն արդեն ավարտվել է։ Դիզայնը պատվիրել է հենց Բրուխունովան։
Դատելով դրանից՝ Բրուխունովայի եւ Պետրոսյանի կյանքում իսկական սենսացիա է սպասվում։
Բնակարանում մանկական սենյակ է կահավորվել նորածինների համար նախատեսված երկու մահճակալով։ Սենյակը հիմնականում կապույտ գույներով է։
Աշխատասենյակը բավական նման է Եվգենի Պետրոսյանի նախորդ մեծ աշխատասենյակին։