Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթող անկախ թեկնածու, երկրի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին առաջին հայտարարությունն է արել էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո:
Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, նախնական արդյունքների համաձայն՝ ձայների 59,56 տոկոսը ստացած թեկնածուն նախևառաջ ընտրողներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար:
«Նախևառաջ ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Այսօր շատ կարևոր օր է: Այսօր մեր երկրում սկզբունքային ընտրություն է կատարվել: Եվ այդ ընտրությունն այսօրվա ու վաղվա Վրաստանի համար մեծ նշանակություն ունի: Մենք միասին վերջնականապես ու վստահաբար հրաժարվեցինք անցյալից ու նրանից, ինչը կխանգարեր մեր հասարակության ամրապնդմանը, առաջընթացին ու ազատագրմանը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրի զարգացման հարցում հասարակության միասնականության կարևորությունը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող քաղաքական գործիչն իր խոսքում նաև նշել է, որ ցանկանում է Վրաստանը խաղաղ ու ազատ տեսնել, իսկ նրա քաղաքացիներին՝ իրավահավասար:
«Այսօր խոստանում եմ, որ ուժերիս ներածին չափով ամեն ինչ կանեմ մեր միասնականության համար»,-ասել է Զուրաբիշվիլին, որը մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակցից՝ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեից, որը ստացել է 40,44 տոկոս ձայն:
Աղբյուրը հավելում է, որ էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո, Զուրաբիշվիլիի աջակիցները մեքենաներով դուրս են եկել փողոց՝ տոնելու նրա հաղթանակը:
Համապատասխան տեսանյութը հրապարակված է ստորև.
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02