Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլին նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել ընտրողներին Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու համար:
Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, Իվանիշվիլին հայտարարությամբ է հանդես եկել էքզիթ փոլերի նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո:
Հայտնի է, որ անկախ թեկնածու, երկրի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,56 տոկոսը: «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող քաղաքական գործիչը մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակցից՝ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեից, որը ստացել է 40,44 տոկոս ձայն:
«Շնորհակալ եմ ընտրողներին ու առհասարակ հանրությանը: Ես նույնպես կանեմ այն, ինչ խոստացել եմ, հնարավորինս ջանք կգործադրեմ ու ցույց կտամ, որ դուք ունեք ձեզ ծառայող իշխանություն: Մենք առավելագույնս կանենք՝ արդարացնելու մեր այսօրվա ստացածը: Մենք անպայման մեր երկիրը հաջողության ճանապարհին կդնենք ու առաջիկա մի քանի տարվա ընթացքում կմիանանք աշխարհի ամենազարգացած երկրների ընտանիքին՝ մեր Եվրոպային»,-ասել է Իվանիշվիլին:
Նա հավելել է, որ «այս ընտրություններում վրաց հասարակությունը ցույց տվեց, որ բավականին հասուն է»:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02