Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի այս քարոզարշավը որպես դասական քարոզարշավ չկայանա, Facebook-յան իր ուղիղ եթերում ասել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
«Ուշադրությունը շեղում են ծրագրային պայքարից, պրոբլեմներից և որևէ գաղափարական բանավեճ մերժվում է: Մեր նպատակը չէ ինչ-որ մեկի դեմ պայքարը, ժողովրդի դարդ ու ցավը թողած, հայհոյանքների մրցավազքին մասնակցելը: Բոլոր մեր հակադարձողներին կոշտ ու արժանի պատասխան ենք տալու», - ասել է Շարմազանովը:
Անդրադառնալով Փաշինյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավարող Վիգեն Սարգսյանի բանավեճի հրավերը մերժելուն՝ Շարմազանովը նկատել է, որ տրամաբանական չէ Փաշինյանի այն պնդումը, թե ինքը չի կարող բոլոր տասը ուժերի ներկայացուցիչների հետ գնալ բանավեճի:
«Դա տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանը խոսեր իր ծրագրերից, այլ ոչ թե առավոտից իրիկուն հակադարձեր կամ գոռգոռար մեր կողմնակցիների վրա», - հակադարձել է նա:
Շարմազանովը նաև խորհուրդ է տվել իր իսկ բնորոշմամբ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ «Փաշինյանի վկարներին» չխառնելվել ՀՀԿ և «Իմ քայլը» գաղափարական պայքարին:
«Մեր գաղափարական պայքարը ՀՀԿ և նրա թիմի հետ է: Խորհուրդ կտամ ոտի տակ չընկնել: Իմ պայքարը իրանց քաղաքական պապայի, քաղաքական կուռքի հետ ա, այլ ոչ թե օրը վեց անգամ կարծիք փոխող որոշ քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների հետ: Նենց որ, չփորձեք ոտք մեկնել մեր հետ ու գնահատականներ հնչեցնել Հանրապետականի վերաբերյալ», - նշել է Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյությում:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02