«Իմ քայլը» դաշինքի 1-ին համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը: Այս մասին նա նշեց այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում:
«Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու:
Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս և զբաղվեք ձեր աշխատանքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ալավերդիում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Նա նշել էր, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել:
Իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Երկիր մեդիայի» հետ զրույցում նշել է, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը:
«Օրինակ՝ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»,- նշել է Բաբայանը:
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
16:14
15:47
15:33
15:16
15:02
14:44
14:35
14:23
14:06
13:47
13:35
13:17
13:05
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02