Կոչ եմ անում և խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ համապետական ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը։
«Հարգելի հայրենակիցնե՛ր, ինչպես գիտեք դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու` առաջադրվել եմ թիվ 9 (Լոռու մարզ) ընտրատարածքում: Միևնույն ժամանակ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարն եմ:
Կլինեմ անկեղծ: Մենք անցկացնելու ենք առավելագույնս ակտիվ քարոզարշավ, և ես շատ կցանկայի այցելել Լոռու մարզի բոլոր բնակավայրերը, շփվել բոլորի հետ` ներկայացնելով մեր ծրագրերն ու առաջարկները:։ Բայց և այնպես, համամասնական ցուցակի 2-րդ համարի տրամաբանությունը թույլ չի տալիս կենտրոնանալ ռեյտինգային ընտրակարգի էությունից բխող քարոզարշավի վրա: Անշուշտ, հնարավորություններիս առավելագույնի չափով կանեմ ձեր առջև ներկայացնելու և ձեզ ներկայացնելու մեր ծրագրերն ու առաջարկները, բայց խնդրում եմ ստեղծված իրավիճակին մոտենալ ըմբռնումով: Այսօր առաջին օրն է, որ ես հնարավորություն ունեմ մեկնել Լոռի։ Ու կրկին պետք է վերադառնամ Երեւան։
Կոչ եմ անում և խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին: Որպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու եւ իսկական լոռեցի` իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան որևէ այլ թեկնածու»,– գրել է Արփինե Հովհաննիսյանը։
20:45
20:19
19:37
17:51
17:33
17:15
16:58
16:45
16:29
16:13
15:53
15:12
14:48
14:34
14:09
13:53
13:38
13:15
13:02
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45