Կա ԱԺ պատգամավորի հետ կապված գործ, այդ գործն էլ է բացահայտվելու: Հյուսիս-հարավի հետ կապված գործ կա, դա էլ է բացահայտվելու, և բոլոր գործերը։ Այս մասին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը:
«Եվ այդ կոռուպցիոն գործարքների հետևանքով պետությունից գողացված գումարները հետ են բերվելու: Ես ուզում եմ ձեզանից համաձայնություն ստանալ, որ մենք այդ կոռուպցիայի, չարաշահումների արդյունքում գողացված գումարները երբ վերադարձնենք, իմ կարծիքով՝ առաջին հերթին դա պետք է ծախսենք մեր զինված ուժերը զարգացնելու, մեր սպայական կազմի, զինվորականության ծառայության պայմանները բարելավելու համար»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ բոլոր կոռուպցիոն կծիկները քանդվում և քանդվելու են, բայց դրա համար պետք է որոշակի ժամանակ: Նրա խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի քաղաքական նպատակն է արդարություն և օրինականություն հաստատելը:
Վարչապետի պաշտոնակատարը նաև նշեց, որ Վարդենիսը հայտնի է իր ժողովրդի առանձնահատուկ աշխատասիրությամբ, և կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխության արդյունքում ավելի մեծ եկամուտներ կլինեն:
«Շատ առիթներ եմ ունեցել Վարդենիս գալու և երբ տեսնում եմ ձեր հերկած դաշտերը, հիանում եմ: Աշխատանքը խրախուսել ասելով՝ մենք նկատի ունենք, որ ոչ միայն աշխատող մարդիկ շատ լինեն, այլև նկատի ունենք աշխատանքի պայմանները: Աշխատանքը լինի ոչ թե չարչարանք, տառապանք, այլ արդյունք ստանալը հաճույք լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01