Լրագրողներն ինձ հարցնում են՝ իմ թիմից ինչ-որ մարդիկ իրենց հայտարարություններով ջուր են լցնում hանրապետականների ջրաղացին, ասում եմ՝ «Հանրապետականը» պետք է ջրաղաց ունենա, որ ջուր լցնեն իրենց ջրաղացին: Ինչ ջրաղաց, «Հանրապետականը» նույնիսկ կոֆեաղաց չունի:
Այս մասին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը: ««Հանրապետական» կուսակցությունը, չգիտեմ, որտեղից, ինքն իրեն որոշել էր, որ մեր կառավարությունը որոշում է կայացրել՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկի:
Հետո ինքն էլ որոշեց, որ իր պահանջների արդյունքում կառավարությունն այդ մտքից հրաժարվեց: Որևէ որոշում չի կարող կայացվել առանց վարչապետի, և ես առաջին անգամ հանրապետականներից եմ իմացել, որ մենք այդպիսի բան ենք արել: Այսինքն՝ այդ մարդկանց վիճակն այդքան ծանր է»,- նշեց Ն. Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը դիմեց արտերկրում գործունեություն ծավալող մարտունեցիներին, որպեսզի նրանք գան և Հայաստանում ներդրումներ անեն. «Այս ընտրություններում մենք հռչակում ենք տնտեսական հեղափոխություն և այդ հեղափոխությունն անելու գործում նաև ձեր վրա ենք հույս դնում: Մենք հույս ունենք, որ մեր մարտունեցի եղբայրները ոչ միայն այսպիսի լավ տներ կկառուցեն, այլ արտադրամասեր ու գործարաններ կստեղծեն տեղում:
Ես երաշխավորում եմ, որ որևէ խոչընդոտ չի լինելու, որևէ մեկը ձեր բիզնեսում փայ մտնելու փորձ չի անելու: Եկեք ներդրումներ արեք Հայաստանում՝ Մարտունիում: Ստեղծենք աշխատատեղեր, որ մարդիկ Հայաստանից այլևս չարտագաղթեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01