Մեզ մեղադրում են արցախյան բանակցային գործընթացը առկախելու և ՀԱՊԿ-ի գործընկերների հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ․Սևանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ցանկանում է արձագանքել դրանց:
«ՀԱՊԿ-ի հետ կապված մենք ոչ թե վատթարացրել ենք մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ը, այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որ մենք ժառանգել ենք մեր նախորդներից այդ և այլ կազմակերպությունների հետ մեր հարաբերություններում,- ասաց նա՝ նշելով, մտադիր չեն համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ,-մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ-ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները մեր դաշնակիցների առջև և նաև հստակեցնենք մեր դաշնակիցների պարտականությունները մեր առաջ և կազմակերպության պարտականությունները մեր առաջ»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենք այդ հարցերը բարձրացնում են Հայաստանի գործընկերների հետ հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար: Նրա խոսքով՝ եթե այսպես չանեն, ապա առավել շատ խնդիրներ կստեղծվեն ՀՀ-ի համար:
«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, շատ ավելի կարևոր են այն հարցերը, որոնք քննարկվում են այս համատեքստում: Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի և Արցախի շահերը»,- ասաց նա:
Անդրադառնալով իր կառավարությանն ուղղված մեկ այլ մեղադրանքի, թե կասեցրել են արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ նա ասաց․ «Մենք ոչինչ չենք կասեցրել:
Ընդհակառակը, մենք այս ընթացքում բանակցային շատ կոնկրետ արդյունքներ ենք արձանագրել․ սահմանին տիրող համեմատական խաղաղությունն է, և հրադադարի ռեժիմը երբեք այնքան չի պաշտպանվել վերջին 15 տարիների ընթացքում, քան հիմա»: Այնուհետ նա հավելեց, որ հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները հիմնախնդրի լուծման վերաբերյալ տարբեր են: Նա հիշատակեց, որ ՀՀ-ն միշտ ասել է, որ կողմ է խաղաղ բանակցային ճանապարհով հիմնախնդրի լուծմանը:
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ինքը հայտարարել է, որ ինքը բանակցելու է բացառապես Հայաստանի անունից, չի կարող բանակցել Ղարաբաղի իշխանությունների անունից: «Կարևոր ենք համարում Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց»,- ասաց նա՝ հավելելով, որ կոպտագույն սխալ է համարում Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը:
Հետագայում Ղարաբաղը դուրս մղվեց, այդ թվում Հայաստանի մասնակցությամբ: «Դա կոպտագույն սխալ է, որի հետևանքները մենք մինչ հիմա զգում ենք»,- ասաց նա՝ նշելով, որ բոլոր ջաները գործադրելու են դա ուղղելու համար:
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:25 30.04.26
13:48 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44