Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն արգելել է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ծառայության ղեկավար Պյոտր Ցիգիկալին հղումով:
«Սաhմանային հսկիչ անցակետերում ստուգման ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Այսօրվա դրությամբ սահմանափակվել է օտարերկրացիների, առաջին հերթին՝ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր: Արգելված է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր»,- ասել է նա:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Կիևը մտադիր է միակողմանի կարգով խզել ավելի վաղ Մոսկվայի հետ կնքած շուրջ 40 պայմանագիր:
«Սակայն դրանց պետք է շատ զգույշ վերաբերվել՝ այն իմաստով, որ այդ համաձայնագրերը «սպանելը» չվնասի մեր քաղաքացիներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ վերջին շրջանում Ուկրաինան արդեն հասցրել է խզել ՌԴ-ի հետ ունեցած 48 երկկողմանի համաձայնագիր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից Կերչի նեղուցում ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:
Այդ միջադեպից մեկ օր անց Ուկրաինան 30 օրով ռազմական դրություն է սահմանել երկրում:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01