ԱՄՆ Սենատը Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել, Հանրապետական կուսակցությունից Ռոն Ջոնսի և Դեմոկրատական կուսակցությունից Քրիս Մերֆիի ներկայացրած բանաձևն անցել է միաձայն, այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:
Քվեարկությունից հետո Ջոնսը հայտարարել է, որ նման քայլերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «փորձում է Արևմուտքին»: Ըստ սենատորի՝ այս բանաձևով իրենք հաստատեցին իրենց պատրաստակամությունն աջակցելու ուկրաինացի ժողովրդին և իշխանություններին, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Իր հերթին Մերֆին շեշտել է, որ այսպիսով՝ Սենատը ցույց տվեց, որ չի հանդուրժի Ազովի ծովում Ուկրաինայի դեմ կիրառվող ագրեսիան:
«Սա ուղերձ է (Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր) Պուտինին, որ Ազովի ծովում Ուկրաինայի դեմ ցուցաբերված ագրեսիան չի հանդուրժվելու»,- ասել է սենատորը՝ շեշտելով, որ իրենք խոստորեն դատապարտում են Ռուսաստանի ցանկացած ռազմական գործողություն, որն ուղղված է «միջազգային նորմերի միակողմանի փոփոխմանը»:
Ըստ բանաձևի հեղինակների՝ սա նաև կոչ է միջազգային հանրությանը՝ Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողություններին միասնաբար դիմագրավելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից Կերչի նեղուցում ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Այդ միջադեպից մեկ օր անց Ուկրաինան 30 օրով ռազմական դրություն է սահմանել երկրում:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55