«Մենք լինելու ենք մի ուժ, որն այս փուլում ապահովելու է քաղաքական հավասարակշռությունը։ Իսկ երկարաժամկետ հեռանկարի համար մենք ունենք մեր շատ լուրջ ծրագիրը»,- քարոզարշավի շրջանակներում Սևանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։
Նա նշեց, որ իրենց պատկերացմամբ վերադարձված թալանը ծառայելու է սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ որպես մեկնարկային կապիտալ։
«Ընթացիկ քայլերից պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկումը իրականությանը համապատասխանեցնելը։ Սրանք փոքր թվացող բաներ են, բայց իրականում համակարգ ստեղծող բաղադրիչներ են, որոնք եթե մենք ճշգրտենք և տեղը բերենք, շղթայական ռեակցիայով բերելու են էական բարեփոխումների»,- ասաց նա։
Անդրադառնալով անվտանգության, պաշտպանության ոլորտին՝ Ավետիսյանն ասաց. «Մենք ներկայացնելու ենք ազգ-բանակ հայեցակարգը, որի հիման վրա նպատակ ունենք ձևավորելու պաշտպանական համակարգ»։
Նրա կարծիքով՝ քաղաքական համակարգը պետք է հիմնված լինի երկու բևեռի վրա, որպեսզի կարողանա առաջ գնալ. «Մեկ ուժի վրա հիմնված քաղաքական համակարգը նման է մի ոտանի մարդու, իսկ մեր կուսակցությունը կարող է այդ մյուս ոտքի՝ հավասարակշռող ուժի դերը կատարել»։
Նա հավելեց, որ հարգանքով են վերաբերում նոր ստեղծված կուսակցություններին, բայց նրանք չեն կարող այդ բեռը իրենց վրա վերցնել։
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44