2018-ի հունվարին ում ասեիր, որ ապրիլ-մայիսին Հայաստանում հեղափոխություն է լինելու, կասեին՝ «լավ չե՞ս, ընգեր», Եղվարդում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Բայց քայլ, քայլ, քայլ մենք հասկացանք, որ դա այնքան պարզ գործողություն է, արեցինք այնպիս հեշտությամբ, որ մինչև հիմա աշխարհը գլխի չի ընկել՝ էս ոնց տեղի ունեցավ: Հյուսիսը կասկածում է արևմուտքին, արևմուտքում կասկածում է արևելքին, արևելքում կասկածում են հարավին, հարավում կասկածում են հյուսիսին, որովհետև տեղի ունեցածն այնքան անհասկանալի է բոլորի համար, որ ասում են՝ էս ինչ դավադրություն էր, ես ինչ մութ ուժեր են: Այսօր տեղեր կան գրում են՝ սա Սորոսի հերթական կազմակերպած հեղափոխությունն էր: Տո՛ Սորոսը էնքան հացուպանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք: Ասել եմ ու բոլոր տեղերում ասում եմ՝ մեզ համար սա եղել է ազգային արժանապատվության խնդիր, մենք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ որևէ օտար ուժ մտնի ու Հայաստանում հարց որոշի», - ասաց նա:Փաշինյանն ընդգծեց՝ թեև անընդհատ փորձ է արվում ապացուցել, որ հայ ժողովուրդը փոքրաթիվ ու հուսահատ ժողովուրդ է, բայց հրապարակում իրենք ապացուցեին, որ եթե անգամ փոքրաթիվ են, ապա հզոր ժողովուրդ են:
aysor.am
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15