ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 30-ին Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսեց Արմավիրի մարզում գյուղատնտեսության ոլորտի, ոռոգման ջրի մասին:
«Արմավիրում խնդիրներ կան՝ նաև գյուղմթերքն իրացնելու հետ կապված: Մենք դրա համար հանդես ենք գալիս ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համագործակցության օգտին: Աստված չանի՝ վատանան հայ-ռուսական հարաբերությունները, որտե՚՞ղ են մարդիկ կարողանալու վաղն իրացնել իրենց բերքը: Այսօր լուրջ խնդիր կա բանկային համակարգում: Վարկերը հարձակվել են ազգի վրա: Գործազրկությունը հարձակվել է ազգի վրա»,- քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ նախագահը նշեց, որ իրենք առաջարկում են մրցունակ ծրագրեր ու գաղափարներ՝ երկրի զարգացման բոլոր ուղղություններով:
«Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է: Մենք հանդես ենք գալիս հայ ավանդական արժեքների պաշտպանության, եկեղեցու ամրապնդման, քրիստոնեական արժեքները տարածելու օգտին: Ո՛չ ենք ասում օտարամոլությանը, անպարկեշտ բարքերին, որոնք փորձում են սողոսկել հայկական օջախներ»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:
Նշենք, որ ՕԵԿ-ը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում է «Օրինականություն, արդարություն, ապահովություն» կարգախոսով։
Ծրագրային 50 կետերում անդրադարձ կա, օրինակ՝ բանկային համակարգին, որի համար, ըստ նրանց՝ անհրաժեշտ է զարգացման նոր ռազմավարություն, վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից վարկերի սուբսիդավորում այն հաշվարկով, որ վարկային տոկոսադրույքը չգերազանցի տարեկան 10% դրամային վարկավորման շեմը, որից մինչև 5%-ը՝ պետության սուբսիդավորմամբ: «Պետություն-բանկ համատեղ աշխատանքի միջոցով քաղաքացիների, այսպես կոչված, սև ցուցակների վերացում և բանկային տույժ-տուգանքների արմատական վերանայում»:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա նա նշեց, որ իրենք կարևորում են գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգի ներդրումը, որի շնորհիվ գյուղացին կստանա երաշխավորված ֆինանսական օգնություն աղետների դեպքում:
168.am
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01