«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի էլիտար թեկնածուների համար քարոզարշավն ահագին ծանր բեռ է բոլոր առումներով, մանավանդ որ նրանք գտնվում են անցողիկ տեղերում և շատ ջանք չեն թափում ռեյտինգային ընտրակարգով «ընտրվելու» համար։ «Մենք այս պահին ունենք մեկ շտաբ՝ Հյուսիսային պողոտայում, շատ լավ տեղ է խանութի համար, սակայն բնակչության համար հարմար չէ, որ գա բողոքի, պետպատվեր ուզի․ հա, տաքուկ տեղ է»,- ժպիտով ասաց առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի շտաբի անդամներից մեկը մեր հարցմանն ի պատասխան՝ քանի՞ շտաբ ունեք դուք։
Արսեն Թորոսյանն առաջադրվել է Կենտրոն-Նորք-Մարաշ-Էրեբունի ընտրատարածքում։ «Պետք է Նուբարաշենում, Էրեբունիում, Նորք-Մարաշում էլ բացեինք, չարինք»։ Փո՞ղ եք խնայում։ «Չէ, հանգիստ ենք, Արսենը 17 համարն է համամասնականում, գիտենք, որ անցնելու է, լուրջ պայքարի մեջ չենք ցանկանում մտնել»։
Ասում են՝ արդեն իսկ Թորոսյանը հայտարարել է, որ մնալու է իր պաշտոնին, ավելին՝ իրեն են միացնելու սոցապնախարարությունը, արդեն իսկ աշխատակազմի ղեկավար է խոստացել իր շտաբի պետին։ Իսկ ճի՞շտ է, որ պատրաստվում եք բակային միջոցառումներ անել, ձեզ օգնելու է նաև դիջեյ Վակցինան, բակերում արյան անալիզներ եք վերցնելու, ճնշում, շաքար չափեք․ վարչական միջոցների՞ց եք օգտվելու։ «Ոչ, մենք վարչական միջոցներ չենք օգտագործում»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
22:53 22.10.26
20:04 22.10.26
16:22 22.10.26
18:22 22.10.26
10:21 22.10.26
20:21 22.10.26
18:05 22.10.26
20:43 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02