Օրերս Ռուսաստանը գերևարել է երեք ուկրաինական ռազմանավեր Ազովի ծովում: Մոսկվան պնդում է, որ այդ ջրային տարածքները պատկանում են իրեն՝ չնայած 2003 թվականին Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնվել են, որ Ազովի ծովն ընդհանուր է:
Ուկրաինան պնդում է, որ իր սևծովյան նավահանգիստները հայտնվել են մեկուսացման մեջ: Ռուսաստանի կառուցած Կերչի կամուրջը սահմանափակել է նավերի չափսերը, որոնք կարող են նավարկել այստեղ:
«Նրանք փորձարկում են հանդուրժողականությունը և ալ երկրների համբերությունը տարբեր ագրեսիվ գործողությունների միջոցով, որոնք լինելով ագրեսիվ, չեն պահանջում ռազմական ուժի կիրառում»,- ասում է հաստատության ներկայացուցիչ Նիք Ռեդմանը:
Ըստ զեկույցի նույնը վերաբերում է նաև Իրանին, որը ևս իրականացնում է գործողություններ հանդուրժողականության աստիճանը չափելու համար: Այն օգտագործում է իր արբանյակներին ու Իսլամական հեղափոխության զորամիավորումներին՝ Մերձավոր Արևելքի երկրներն ապակայունացնելու համար:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա վերջինիս գործողությունները Հարավչինական ծովում ևս մարտահրավեր է Արևմտյան երկրներին:
Որպես արձագանքի ընդունելի տարբերակ Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատության փորձագետ Նիք Ռեդմանը մատնանշում է բրիտանական կողմի արձագանքը Սկրիպալի թունավորման հարցում:
«Այն, ինչին ականատես եղանք, ոչ համաչափ, հզոր պատասխան էր: Պատժամիջոցներ, միասնություն դիվանագետներին արտաքսելու հարցում, ինչպես նաև տարածված տեղեկատվություն ԳՌՈՒ-ի ակտիվության մասին»,- ասում է Ռեդմանը:
Ըստ զեկույցի, աշխարհաքաղաքական մրացակցության այս նոր փուլում անհրաժեշտ են միջազգային հարաբերությունները կարգավորող նոր մոտեցումներ, սակայն դրանց վերաբերյալ բանակցություններն ունեն հստակ արտահայտված շատ դժվարություններ: