ԱՄՆ նախագահի վարչակազմի երեք պաշտոնյաների՝ առողջապահության, առևտրի և ֆինանսների նախարարությունների ղեկավարների եկամուտների զգալի մասը գոյացել է անցյալ տարի կատարված ակտիվների վաճառքի հաշվին, որոնցից քաղաքական գործիչները «ազատվել» են շահերի բախումից խուսափելու համար: Անցյալ տարվա ընթացքում ԱՄՆ վարչակազմի անդամներից ամենաշատը վաստակել էին կրթության նախարար Բեթսի Դեվոսը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը և առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով քաղաքական գործիչների հարկային դեկլարացիաներին: Դեվոսի և նրա ամուսնու եկամուտը 2017թ.-ին կազմել է 59.4մլն դոլար, Ռոսն աշխատել է՝ 47 մլն, իսկ Մնուչինը` 41.6 մլն դոլար: Այսպիսով, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի երեք նախարարների միասնական եկամուտը անցյալ տարի կազմել է մոտավորապես 150մլն դոլար: Politico-ն նշում է, որ գերատեսչությունների ղեկավարների եկամուտների զգալի մասն առաջացել է շահերի բախումից խուսափելու համար կատարած ակտիվների վաճառքից: Բացի այդ, քաղաքական գործիչների համար շահույթի աղբյուր են հանդիսացել նաև դիվիդենտներն ու հաշիվներից ստացվող տոկոսները: Թրամփի հակառակորդները քննադատում էին նրա բիզնես լեդի Դեվոսին, բանկիրներ Մնուչինին և Ռոսին նախարարությունների ղեկավարներ նշանակելու որոշումը: Ի պատասխան Թրամփն ընդգծել էր, որ նրանք փողի համար չեն եկել կառավարություն:
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44